АRMEXIT-Ի ՄԱՍԻՆ

0

Կարճ եւ ուղիղ են միայն պարտության ուղիները: Հաղթանակի ճամփան հաճախ ոլորաններով ու ելեւէջներով է անցնում: Եթե մենք նկատում ենք հակասություններ եւ ներքին պայքար իշխանության ճամբարում, որից պետք է օգտվել հաղթելու համար, ապա ինչու՞ ենք մեզ շռայլություն թույլ տալիս անտեսելու նման զարգացումներն ընդդիմության դաշտում: Վարուժան Ավետիսյանի ArmExit-ի գաղափարը պետք է դիտարկել հենց նրա ներքին քաղաքական զարգացման տրամաբանության տեսակետից: Մեկ տարի առաջ բավական անորոշ կարգախոսներից սկսելով, Վարուժանը երկու շաբաթ անց ՊՊԾ-ի տարածքից իր վերջին հայտարարությամբ հանդես եկավ միանգամայն հստակ ու քաղաքականապես հասուն գաղափարներով՝ ապագաղութացում, ազգային-ազատագրական պայքար կայսերական զավթիչների դեմ: Այլ բան է, որ նրա այդ ներքին հոգեւոր ու գաղափարական աշխատանքը համարյա անարձագանք է մնացել որոշ ՛՛համախոհների՛՛ կողմից, որոնք շարունակում են խուսափել քաղաքական միակ ճիշտ այս գնահատական տալուց եւ դրան հետամուտ լինելուց: Սակայն, կրկնում եմ՝ մարդուն, ազգին, շարժմանը, ինչպես նաեւ ջրհեղեղն ու հրդեհը չափում են բարձրագույն կետով, ուստի պետք է գնահատել եւ արժեվորել անազատության ու սահմանափակ լրատվության պայմաններում գտնվող արդեն վաղուց ոչ թե խոսնակի, այլ գաղափարական ատաջնորդ Վարուժան Ավետիսյանի մտավոր ու գաղափարական այդ պորթկումը: ArmExit-ի կարգախոսը եւս մի քայլ է սովետա-ռսական գաղութացումից ու ստրկամտությունից դուրս գալու ճանապարհին: Դա քայլ է ճիշտ ուղղությամբ: Եւ ինձ համար դա է որոշիչը, այլ ոչ թե զանազան տարաձայություններն ու անհամաձայնությունները, որոմք կարելի է շտկել ապագայում: Պայքարը ծանր է եւ երկարաշունչ, այդ ճանապարհին ամեն մի զինվոր, ամեն մի դաշնակից անչափ թանկ են: Պետք չէ մեկուսանալ եւ միմյանց օտարել մարտից առաջ՝ դա մեր ընդհանուր թշնամիների նպատակն է: Մենք դեռեւս այդքան էլ շատ չենք, որ նման շռայլություն մեզ թույլ տանք:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply