ԱՄԵՆ ՕՐԸ ԱՊՐԻԼԻ 24 , ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 ՈՒ ՄԱՐՏԻ 1-Ն Է

0
(Կրկին մի գրառում անցյալ տարվանից)
Հայաստանը մտել է ԵՏՄ միայն մի նպատակով` որպեսզի պահպանվի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Սուրեն Խաչատրյանի եւ մի քանի այլ օլիգարխների իշխանությունն ու սեփականությունը: Հանուն այս վեհ ու դարակազմիկ նպատակի են զոհվել վեց հազար մեր եղբայրներ ու քույրերը Արցախյան պատերազմում, հանուն դրա էին ցրտին ու մթանը երեխաներ ծնում ու մեծացնում մեր կանայք, հանուն դրա է հանձնվել ռուս-թուրքական դաշինքին Հայաստանի հինգհազարամյա պատմությունը: Հանուն դրա զոհվեցին Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն նահատակները: Հանուն դրա էին գնդակահարվել ու խոշտանգվել Չարենցը, Բակունցը, Զաբել Եսայանը, Նժդեհը, հազարավոր հայորդիներ: Հանուն դրա էր խենթացել Կոմիտասը: Հանուն դրա էր գրեր մոգոնում Մաշտոցն ու ողբում էին Նարեկացին ու Խորենացին: Հանուն դրա էր մարտնչում Տիգրան Մեծը: Հանուն դրա էր Բելի դեմ ապստամբվել Հայկ Նահապետը:
Որպեսզի այսօր նրանց ուրանան, դավաճանեն ու հուդայի գռոշներով բարգավաճեն վերը նշված պարոնայք, իրենց կանանց, սիրուհիների, թիկնապահների, վարորդների, քարտուղարուհիների ու պնակալեզների հետ միասին: Սրանք ավարտում են այն, ինչ չհասցրեցին անել թուրքերը հարյուր տարի առաջ: Թուրքերը 1,5 միլիոն հայերի մարմիններն են սպանել: Սրանք Հայաստանում մնացած 1,5 միլիոն հայերի հոգիներն են սպանում:
Ամեն օրը` ապրիլի 24, հոկտեմբերի 27 ու մարտի 1-ը:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply