ԱՄԵՆ

1

Այլեւս ոչինչ ասելու ու գրելու կարիք չկա: Կարելի է, ինչպես հին սովետական անեկդոտում, բաժանել փողոցներում անցորդներին դատարկ թղթեր, որպես թռուցիկ՝ առանց խոսքերի էլ ամեն ինչ պարզ է: Բավական է միայն ամեն առավոտ «Հայր մերի» կամ բուդդիստական մանտրայի պես կրկնել հետեւյալը.

«ՀՀ նախագահ՝ Սերժիկ Սարգսյան, ՀՀ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյան, ՀՀ ԱԺ խոսնակ՝ Գալուստ Սահակյան»…

Հետո պետք է շունչ քաշել, արտաշնչել եւ շարունակել.

«ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Լֆիկ, Թոխմախ, Դոդ, Շմայս… Սյունիքի մարզպետ՝ Լիսկա»…

Բավակա՞ն է: Բայց մենք նոր ենք սկսել… Ա՜խ, էլ չե՞ք ուզում: Բայց ձեր ուզելով չի՝ նրա՛նց ուզելով ա: Նրանք են տե՛րը մեր երկրի, որքան էլ դուք փողոցներում վանկարկեք հակառակը, ծիծաղեցնելով նրանց: Իսկ նրանց տերը, ում անունը չեք համարձակվում վանկարկել, ինչպես որ մահմեդականներն ու հրեաները խուսափում են արտասանել իրենց աստծո անունը, նրանց տերը հեռու է, Կրեմլում: Թեեւ ինչո՞ւ միայն նրանց՝ մե՛ր տերը:

Սպանդանոց գնացող ոչխարները չգիտեն էլ, թե ով է նրանց տերը, նրանք լավագույն դեպքում ճանաչում են հոտը հսկող շներին ու մեկ էլ հոտը սպանդանոց առաջնորդող սադրիչ այծին: Այնպես որ, ամեն առավոտ «Հայր մերի» փոխարեն կրկնեք գրածս ցուցակը. որ չմոռանաք, թե ո՛վ ենք մենք եւ ո՜ւր հասանք: Ու եթե այդ անունները կրկնելուց, այդ դեմքերը տեսնելուց հետո դեռ ողջ եք, դեռ կարող եք հաց ուտել, գիրք կարդալ, երեխա դաստիարակել, սիրով զբաղվել՝ ուրեմն դուք ծանր հիվանդ եք, կամ էլ չեք նկատել, որ վաղուց մեռել եք: Քանզի չի կարող առողջ մարդը, առավել եւս` ա՛զգը հանդուրժել այս ցուցակը, այս անուններն ու դեմքերը եւ իրեն համարել լիարժեք մարդ, քաղաքակիրթ ազգ, արժանապատիվ հանրություն:

Այս լրացվող ցուցակը ոչ միայն ազգային խայտառակություն է, այն հայոց պատմական դատավճիռն է, մահապատիժն ու մահախոսականը, մեր ազգի հիվանդության պատմությունը, անամնեզը եւ մեր մահվան թուղթը: Ամեն:

Share.

About Author

Tigran Khzmalyan

1 Comment

  1. Iroq vor, aveli lav e mernel qan aprel nman storacucich mijavayrum imanalov vor pucini hetuyqum es, ev amenacvalin el ayn e, vor payqarox joxovurd chka, isk mutn haverj e, erb payqar chka, apsos shat apsos, 1988 tvakani mer amboxj janqern jurn @nkan takanq vazgeni eresic

Leave A Reply