ԶԱՏԻԿԸ, ՎՈԼՏԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

0

Զատիկը, որը քրիստոնեական ավանդույթում համապատասխանում է Հարության տոնին, քրիստոնեությունից շատ ավելի հին է: Հիսուսն ինքն էր նշում Զատիկը, իբրեւ հուդայական կրոնի կարեւոր տարեդարձ՝ հրեաների ազատագրում եգիպտական գերությունից: Զատիկի հրեական ՛՛փեսախ՛՛ անվանումը հենց այդ պատմության ազդեցության տակ է ամենայն հավանականությամբ ստացել այժմ ամենատարածված անգլիական passover ձեւը, որն ունի ՛՛անցման՛՛, ՛՛ելքի՛՛ իմաստը: Սա իսկապես հզոր իմաստավորում է, սակայն ոչ ճշգրիտ, քանի որ արամեյերեն այդ նույն տոնը կոչվում էր ՛՛փիսախ՛՛ եւ հանդիսանում է հրեաների եգիպտական գերությունից էլ ավելի հին ավանդույթ: Հայերենը՝ աշխարհի հնագույն կենդանի մնացած լեզուներից մեկը պահպանել է գարնանային վերածննդի հեթանոսական տոնակատարության առավել հին անունն ու իմաստը, որի հաստատող վկայությունն անսպասելիորեն գտնվում է 18-րդ դարի ֆրանսիացի հանճարեղ գրող ու փիլիսոփա Վոլտերի մոտ: Նրա հռչակավոր բարոյախրատական ու միաժամանակ երգիծական վիպակներից մեկն այդպես էլ կոչվում է՝ ՛՛Զադիգ՛՛ եւ ունի ենթավերնագիր ՛՛Զադիգ կամ Ճակատագիրը՛՛: 1747 թ. հրապարակված վիպակի հերոսն է հին Բաբելոնի մի երիտասարդ ազնվական Զադիգ անունով, ով ճաշակում է ճակատագրի բոլոր հնարավոր ելեւէջները, մինչեւ որ գալիս է ՛՛Ամեն ինչ դեպի լավն է գնում բոլոր հնարավորներից լավագույն այս աշխարհում՛՛ կեսլուրջ-կեսկատակ եզրահանգմանը: Զադիգ, կամ հայերեն Զատիկ բառն այսպիսով ստուգաբանվում է իբրեւ ՛՛զատել՛՛ եւ յուրաքանչյուրին ըստ ճակատագրի հասնող կյանքի իմաստը: Թերեւս, հայերիս համա այսօր ոչ պակաս կարեւոր է հիշել Զատիկի տոնի երկրորդ, հրեական իմաստը՝ անցում եւ ազատում գերությունից: Մեր դեպքում ոչ եգիպտական, բայց ոչ պակաս դաժան…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply