ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՈՊՏՎԱԾ ԱՐԵՎԸ

0
 Աշխարհի մամուլն անդրադարնում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում շահագործմանը հանձնված խոշորագույն արեւային էլեկտրակայաններին, հաղորդելով, որ նրանք արդեն գերազանցում են ատոմակայանների արտադրված էլեկտրականության ծավալներն ու շուտով կապահովեն երկրի էներգիայի ողջ պահանջարկը: Ես նախանձով ու ցավով հիշեցի ակադեմիկոս Հերունիի հետ Օրգով մեր վերջին այցելությունը, շուրջ տասը տարի առաջ: Նա արցունքներն աչքերին լուռ  նայում էր  իր լքված հսկայական ստեղծագործությանը՝ Օրգովի արեւային կայանի անավարտ հայելուն: Ստորեւ առանց մեկնաբանության ներկայացվում է հայկական Վիքիպեդիայի հոդվածն այս առնչությամբ:

Պարիս Հերունու նախագծած կիսակառույց փոքրիկ արևային ջերմաէլեկտրակայանը Արագած լեռան լանջին

1990-ական թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991թ․–ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով , միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հունաստանը և այլ երկրներ,սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնելՀայաստանում։  Ըստ նախագծային հաշվարկների, 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել Մեծամորի ատոմակայանից։ Նաև, արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն ԱՄՆ դոլարով։ Ներկայումս «Արև» նախագիծը, որը Պարիս Հերունու մահից հետո ժառանգել են կինն ու որդին, Հայաստանում մոռացության է մատնված…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply