ՀՀ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՄՈՐՁԻՆԵՐԸ ՄԵԽԵԼ Է ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿԻՆ

0

Ռուս հայտնի այլախոհ արվեստագետ Պետր Պավլենսկին այժմ դատվում է Մոսկվայում` ԿԳԲ-ի դռները հրկիզելու փորձի համար: Ընդ որում, մեղադրվում է նա «մշակութային ժառանգությունը վնասելու» համար: Սակայն իրական համբավ նրան բերեց նախանցյալ տարվա էկսցենտրիկ մի ակցիա, երբ, ի նշան բողոքի պուծինյան ռեժիմի դեմ, Պավլենսկին մեխեց սեփական ամորձիները Կարմիր հրապարակի քարե սալիքներին: Նրան պոկեցին գետնից, տարան հոգեբուժարան, հետո ազատ արձակեցին:
Երևանի պաշտոնական իշխանություններին, որքան էլ նրանք թուլություն ունենան մշակութային ժառանգությունը փչացնելու, ինչպես նաև ռաբիզ երաժշտության և նույնպիսի քարուքանդակագործության հանդեպ, այնուամենայնիվ արվեստագետ նրանց դժվար է համարել: Զարմանալի է թերևս, որ նրանց ոչ ոք հոգեբուժարան չի տանում, թեև նրանք միանշանակ կրկնել են Պետր Պավլենսկիի արարքը, մեխելով սեփական ամորձիները Կրեմլի սալիքներին: Այլ կերպ դժվար է բացատրել շարունակվող աներեսությունն ու ստրկամտությունը, որն այս անգամ կրկին Սերժ Սարգսյանին տանում է Աստանայի մայլում քյանդրբազություն անելու, թեպետ նրան այնտեղ բազմաթիվ անգամներ ու ամեն ձևով բացատրել են նրա ներկայության անցանկալիությունը: Նազարբաևը էլ Ալիևի վերջնագիրն էր ընթերցում Հայաստանին, Լուկաշենկոն էլ Ադրեջանին համերաշխություն էր հայտնում, Ռոգոզինն էլ հայերի արյունն ու արցունքը անվանեց «խլինք ու փորլուծություն», ԵՏՄ վարչապետներն էլ ողջ կազմով հրաժարվեցին Երևանում անցկացնել ծրագրված հանդիպումը ապրիլյան պատերազմից հետո… Իսկ մերոնց դեմքը օրհնած սապոգի կոշկատակից էլ «պադոշ» ա մնում… Էլի են պատրաստ գնալու և այնտեղ ք… ուտելու:
Ահա ինչու է ինձ թվում, որ նրանք իրականում կրկնել են այլախոհ ռուս արվեստագետի սխրանքը, բայց ամաչում են խոստովանել: Քրիստոսն ասել էր`«Որտեղ որ գանձն է ձեր, այնտեղ էլ սիրտն է ձեր»: Բա էլ ի՞նչ ասել սեփական ամորձիները Կրեմլի ու Լուբյանկայի մանրահատակին մեխած հայ ողորմելիների մասին… Պավլենսկին գոնե ինքն իրեն է վտանգում, դրա համար էլ նրան գիժ են անվանում, իսկ սրանք մեզ բոլորիս, երկրով ու երեխաներով մեկ են պատանդ հանձնել ու դեռ զավթիչ զորքի ռազմաբազային մեր գրպանից էլ վճարում են… Ու չնայած դրան` նրանք գժանոցում չեն:
Գրիբոեդովի ակումբը պետք է բեմադրի Երևանում «Անխելքությունից պատուհասը»: Կամ էլ վերնագիրը պետք է փոխել՝ ՛՛Ամորձիների պակասից պատուհասը՛՛…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply