Հրաժարվու՞մ է Հայաստանը ցեղասպանության դատապարտումից

1

Այն, որ Հայաստանի նախագահը աջուձախ հայտարարում է, թե Հայաստանը և հայությունն ընդհանրապես Թուրքիայից որևէ տարածքային կամ նյութական պահանջ չունի, գոնե տեղյակ է արդյո՞ք, որ ՄԱԿ-ի շրջանակում Մարդու իրավունքների ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաների, դեկլարացիաների ու պակտերի մեկնաբանական իրավունքը վերապահված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի, իչպես նաև վերջինիս ներկայացմամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի մի շարք մեկնաբանական որոշումներ հստակ սահմանում են, որ.
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ (իսկ ցեղասպանությունը ծայրագույն հանցագործություն է՝ մարդկության դեմ ուղղված) ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ ԱՎԱՐՏՎԱԾ, ՔԱՆԻ ԴԵՌ
ա) օրենքով սահմանված պատասխանատվության չեն ենթարկվել հանցագործություն կատարած բոլոր անձինք (նաև կազմակերպությունները, նաև պետությունները),
բ) ամբողջովին հատուցված չեն հանցագործության զոհի (զոհերի) բոլոր նյութական և ոչ նյութական վնասները, ապահովված չեն զոհերի լիակատար ռեաբիլիտացիան և զոհերի իրավունքների առումով վերականգնված չէ հանցագործությանը նախորդող իրավիճակը։
Այսինքն, ինչ է ստացվում՝ Հայաստանը հիմա պաշտոնապես հայտարարում է, որ հրաժարվում է ցեղասպանության
հետևանքների վերացման պահանջի՞ց։ Այդ դեպքում էլ որն է ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումներին պետական միջոցների ու երկրի արտաքին քաղաքականության ողջ ռեսուրսների նպատակաուղղման իմաստը։
Պարզապես ինչ-որ բանով զբաղված լինելու իմիտացիա՞։
Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրություն տալ այս երևույթին։

Նաիրի Բադալյան

Share.

About Author

1 Comment

  1. Animasd lrakrutyune jogoverti mech jandi hivantutun darazel e . HAyastani nakhakahe Zizernagaperi Hamaliren ir Haydararutyune erav .Yete chek hasgzaz noren gartazek ,nakh kan hotvaz deghatrelu Hamazanzin mech .Mink bghdorelu bedk chga !
    Isg zer korzazvaz HAYEREN” parabashare noghgali e .
    Ghe khntrvi MAKUR hayeren parabashar korzazel timadedri zer haghortakrutyunnerun mech.

Leave A Reply