ՄԱՐԴԱՍՊԱՆ ԷՊՈՍԱԳԵՏՆ ՈՒ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ

0
Հետաքրքիր ժամանակում ենք ապրում: Պուծինյան Ռուսաստանի դեմ համաշխարհային պատժամիջոցներն ու մոտալուտ քայքայումն այնպիսի խուճապ են առաջացրել  չեկիստական օձանոցում, որ մոտեցող անխուսափելի քաղաքական երկրաշարժը կանխազգալով տարբեր ծակերից դուրս են պրծնում մանր ու խոշոր սողունները: Օգոստոսի 5-ն Վերնիսաժում Պուծինի պատկերը վաճառող ՛՛նկարչի՛՛ մասին գրառումս մեկնաբանողների մեջ հանկարծ հայտնվեց ոմն Վարդան Սեդրակյանը բավական զավեշտալի մի հարցադրումով: Սակայն մինչեւ նրա փորացավին անցնելը, հիշենք, թե ով է չորս տարի առաջ ողջ Հայաստանը ցնցած այս մարդը: Wikipedia ազատ հանրագիտարանը նրա մասին հայտնում է հետեւյալ տեղեկություններ՝ ՛՛Վարդան Ժորժիկի Սեդրակյան (1967օգոստոսի 20Երևան), հայ էպոսագետ։ 1998 թվականից զբաղվում է ինչպես հայկական, այնպես էլ մյուս ազգերի էպոսների, հեքիաթների և առասպելների հետազոտությամբ և վերլուծությամբ <…> 2013 թ. փետրվարի 18-ին մասնակցել է Հայաստանի նախագահի ընտրություններին և ստացել է ձայների 0.42% կամ 6203 ձայն։  2013 թ. մարտի 5-ին կալանավորվեց նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով[1]։ Դատապարտվել է ազատազրկման՝ 14 տարի ժամկետով՛՛:
Համաձայնվեք՝ ամեն օր չէ որ ստանում եք նամակներ մարդասպաններից, թեկուզ, Փառք Տիրոջը, չհաջողված: Հեքիաթների հետազոտությամբ եւ ահաբեկչության կազմակերպմամբ զբաղվող այս պարոնը դիմեց ինձ նրան տանջող այսպիսի հարցով.
”Պարոն Tigran Khzmalyan, կարելի է մեկ անհամեստ հարց ???
Նախախորհրդարանի ձեր առաջնորդը վաղուց բանտում է։
Ձեր ընկեր “հեղափոխականները” բանտում են։
Նույնիսկ նրանց սատարող ակտիվիստները բանտում են։
Ասացեք խնդրեմ, ինչպես է, որ դուք ազատության մեջ եք ???
Նույնիսկ Չուքասզյանի պես, իբր թե չեք թաքնվում ???
Հաաա !!!
Հասկացա։
Համագործակցում եք …
Իսկ այս հակառուսական նյութեր դնելը, ուղղակի կասկածները ցրելու համար !!!”
Հարգելով բանտարկված քաղաքացու տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը, անմիջապես պատասխանեցի.
՛՛ Կներեք ինձ, բազմավաստակ ու մեծապատիվ Վարդան Սեդրակյան, որ ես ազատության մեջ եմ: Բանն այն է, որ ես դեռ 2015 թ. դուրս եմ եկել Նախախորհրդարանից, այն պատճառով, որ ընկերներս չէին կիսում իմ համոզմունքն ու առաջարկը, թե պայքարը պետք է մղել նախեւառաջ ռսական գաղութացման դեմ, այլ ոչ թե տեղական խամաճիկների: Ձեր զբաղվածությունը էպոսով ձեզ երեւի թույլ չի տվել նկատել դա ինչպես նաեւ հենց ապստամբության օրերին իմ ելույթները Ազատության հրապարակում: Դրանք կան համացանցում, հարցրեք Ձեր գործատուներին, հաստատ ցույց կտան: Ի միջի այլոց, ապստամբության նախավերջին օրը Վարուժան Ավետիսյանը, իսկ վերջերս նաեւ մի քանի այլ ապստամբները բարձրաձայնեցին հենց այդ գաղափարը: Իսկ ինչ վերաբերվում է ազատության մեջ իմ գտնվելու հարցին՝ ես դա երեւի Ձեզ պետք է տամ: Դուք եք չեկիստական ու պուծինյան դարդը քաշում եւ այդ խոհանոցին լավատեղյակ եք: Ասեմ միանգամից, որ ես անգամ ընդհատակում չեմ:՛՛
Սակայն պատասխանս չբավարարեց էպոսագետին եւ նա, իսկական հետազոտողին բնորոշ բծախնդրությամբ շարունակեց իր պրպտումները: Րոպեներ անց էջիս վրա հայտնվեց հաջորդ նամակը.
՛՛Ասում եք, ինչու է Խզմալյանն ազատության մեջ ???
Այսօր արդեն նախախորհրդական չեք։
Չեք կիսում այն մարդասպանների տեսակետը, ում այսօր դատում են։
Վաղն էլ կասեք, որ դեմ չեք եղել Հայաստան – Ռուսաստան դաշինքին։
Պարզ է։
Բայց ինչու է ինձ թվում, եթե ՊՊԾ – ի տեռորը հաջողությամբ պսակվեր, ապա Դուք հաստատ կլինեիք իշխանության վերին էշելոններում։
Գեղեցիկ չի։
Չնայած, միշտ էլ այդպես է – պարտվածներին չեն սիրում։
Նրանցից խուսափում ոն։
 ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆ !!!!՛՛
Երբ ահաբեկչության ու մահափորձի համար բանտարկված հանցագործը բարոյականության քարոզ է կարդում եւ դեռեւս չդատապարտված ՛՛Սասնա Ծռերին՛՛ է ՛՛մարդասպան՛՛ անվանում, դա իհարկե լուրջ մասնագիտական աղտորոշում է պահանջում: Այս հրապարակային բանավեճին անմիջապես միացան այլ ընթերցողներ, որոնք ապշած փորձում էին հասկանալ, թե ինչն է ահաբեկիչ էպոսագետի այս հոգեկան պորթկման դրդապատճառը, այն էլ ոչ թե խոստովանում կամ ապաշխարհանք նրա բուն հանցանքի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հարցով, այլ ոչ-էպոսական ՛՛Սասնա Ծռերի՛՛ թեմայով: Նա շտապեց բավարարել հանրության հետաքրքրությունը.
 ՛՛Մի քիչ համբերի, երբ Սեֆիլյանի եվ մյուս մարդասպանների դատերը կավարտվեն, այն ժամանակ պահածոյացումը կտեսնես։
Մինչ այդ, հուսով եմ Khzmalyan – էլ նրանց միացած կլինի։
Հաստատ !!!!
Հայրիկյանի “մահափորձի” մասին ինչ որ բան գրելուց առաջ նախ իր, Հայրիկյանի հետ հարցը քննսրկիր։
Իսկ սրանցից ոմանք, 2013 – ին, պսրտաճանաչ կերպով գալիս էին իմ դատին եվ ցմահ ազատազրկում պահանջում։
Այն ժամանսկ դատա – իրավական համակարգը արդար էր։
Հիմա, երբ իրենց են դատում, եվ ամեն մեկին 25 տարի եվ ցմահ է սպառնում, դառել է անարդար։
Ինչ մեղք եք։
Հերթական անգամ արեվմուտքը խաբեց։
Ոչինչ։
Лес рубят, щебки летят !!!
Արտահերթ նախագահական ընտրություններ չեն սպասվում։
Սպասվում են Երեվանում նոր գնդի գրավում։
Եվ այնպես, որ ավելի շատ հայեր սպանվեն։
Ձեր եվ Հունգարիայում, քնած հայ սպային սպանած ազերիի մեջ բացարձակ ոչ մի տարբերություն չկա …
ԴՈՒՔ շուտով շատ պահածոյացված դեմքեր կտեսնեք։
Շուտով, շատ շուտով այլ տոնով կխոսեք !!!
Կարո Եղնուկյանն էլ էր տեսնում ի դեմս ինձ։
Հիմա տեսնում է ի դեմս 25 տարի…՛՛
Ես արտատպեցի այս ողջ զավեշտը, որպեսզի հեղինակը հանկարծ չջնջի պատմության էջերից իր մտավոր պայծառատեսության վկայությունը: Հայկական եւ այլ ազգերի հեքիաթների և առասպելների հետազոտող Վարդան Ժորժիկի Սեդրակյանի նման այլատյացությունն ու չարախնդությունը Պարույր Հայրիկյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, իմ եւ այլ բանտարկված եւ դեռ չբանտարկված մարդկանց հանդեպ դժվար կլիներ հասկանալ, եթե նա ինքը պատահաբար եւ անզուսպ չհրապարակեր սեփական փորացավի իրական պատճառը: Երկարաշունչ, հախուռն ու կիսագրագետ այս արտաթորանքը պսակվում է էպոսագետի անսպասելի եւ երեւի ենթագիտակցության խորքերից եկած հոգու ճչով, այն էլ հենց ռուսերեն լեզվով՝
՛՛Россия и ՛՛ужасный Путин՛՛ Вас кормит!!!”
Այսինքն, զավթված, բռնաբարված, թալանված Հայաստանը դեռ պետք է շնորհակալ լինի իր դահիճներին… Սա իհարկե նոր հայկական էպոս է: Ակամա հիշեցի Վարդան Ժորժիկովիչի ՛՛նախընտրական՛՛ պաստառը՝ ՛՛Վերեւում Աստված կա…՛՛
 Հատկանշական է, որ մարդասպան-էպոսագետը վերջում անցավ ռուսերենի, միգուցե չեկիստ իր ղեկավարությանը կատարած առաջադրանքի մասին զեկուցելու համար: Այսինքն Վերնիսաժում Պուծինի նկարի վերաբերյալ ֆեյսբուքյան քննարկումը այդքան էր գրգռել հայտնի մարմիններին, որ Հայրիկյանի սպանելու փորձի համար բանտարկված էպոսագետը հանկարծ իր բանտային խցում Ինտերնետից օգտվելու հնարավորություն է ստանում, համապատասխան սարք եւ սեփական անունով ու լուսանկարով գրառումներ կատարելու եզակի արտոնությունն էլ հետը: Այդ ո՞ր սխրանքների համար են մատուցվում նման ծառայություններ հայկական բանտերում: Թե՞ Պուծինին պաշտպանելու համար անհաջողակ նախագահական թեկնածուին տրամադրել են ընկեր պետի սենյակն ու համակարգիչը: Որքան է վատ չեկիստների վիճակը, որ սուտ մատնություններն արդեն հիմնվում են հեքիաթների մասնագետի ՛՛թվացյալ՛՛ կամ երազում տեսած ու քթից հանած կեղտերի վրա: Ռսական ԿԳԲ-շնիկները պատահաբար չէ որ իրենց կեղտոտ դավադրությունները կոծկելու համար ընտրել են հայ ազգի սրբությունը՝ էպոսը, դա էլ վարկաբեկելու եւ սրբապղծելու համար:
Վերջաբանի փոխարեն մեջբերեմ մեկ այլ ընթերցողի պատասխանը Վարդան Ժորժիկովիչի կայսերապաշտ դեգերումներին` առանց մեկնաբանելու ու խմբագրելու եւ նույնպես ռուսերեն, որ ղեկավարությունն էլ հասկանա՝
Anush Hovhannisyan to Vardan Sedrakyan:
”За такую “любовь” к Путину что-то дают? Подозреваю, дают – только жопу лизать! Не будем лишать вас, ваше право, браво))))…”
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply