ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ: ՔԱՂԱՔԱԿԱՆ ՛՛ԲԵՍՊՐԵԴԵԼ՛՛

0

Կոչ եմ անում, քաղաքական սպանությունների թեմաներին լուրջ վերաբերվել, կամ տեղի անտեղի չքննարկել այնպիսի թեմաներ, որից ոչինչ չեք հասկանում: Խոսքս գուցե ավելի շատ ուղղված լինի իշխանության կամակատարներին և բնականաբար հայ հասարակությանը, որպես ի գիտություն:

Դեռ, սառը պատերազմի տարիներից, Արևմուտքի և ՍՍՀՄ միջև, ոչ միայն ընթանում էր հակամարտություն, սառը պատերազմի տեսքով, այլև նույն ժամանակ նաև տեղի էր ունենում համագործակցություն տարբեր ոլորտներում, օրինակ համաշխարհային էկոլոգիայի խնդիրների շուրջ, տիեզերքի յուրացման, առողջապահության, տեռորիզմի, ինտերպոլի տեսքով՝ քրեական հանցագործությունների և այլն: Հակամարտող կողմերի միջև այսպիսի համագործակցությունը, կոչված էր ապահովելու համաշխարհային աշխարհակարգի կայունությունը (Мировой порядок):
Կողմերը լավ գիտակցում էին, որ սառը պատերազմի հակամարտությունը, եթե դուրս գար վերահսկողությունից, աղետի և կործանման կհասցներ ոչ միայն հակամարտող ուժերին, այլև ողջ երկրագնդին և մարդկությանը:
Ինչպես, գիտենք <սառը պատերազմը> ավարտվեց սովետական կայսրության կործանմամբ: ՍՍՀՄ կործանումը հսկայական տարածքներում, ցավոք ծնունդ տվեց անվերահսկելի գործընթացների (ազգային պետական ունեցվածքի թալան, քաղաքական սպանություններ, հանցագործ կլանների կողմից իշխանության ուզուրպացիա), որի շարժիչ ուժը, ոգեշնչողն ու կազմակերպիչը, ըստ էության հանդես եկավ ՍՍՀՄ իրավահաջորդ, մինչ օրս սովետական միության կործանման փաստի հետ չհաշտվող, ռուսաստանի ԿԳԲ-ն:
Փաստորեն պարտված կողմը, չհաշտվելով իրականության հետ, կայսրության կորցրած տարածքները վերականգնելու նպատակով, պայքարի միջոցների մեջ խտրություն չդնելով, դիմում է աշխարհաքաղաքական անկարգությունների (Геополитический беспредел): Արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները, բազմիցս հայտարարել և զգուշացրել է Ռուսաստանի իշխանություններին, որ ԿԳԲ-ի կողմից իրականացվող այդ աշխարհաքաղաքական բեսպրեդելին, ստիպված կլինի համարժեք ու համաչափ պատասխան տալ, ապահովելով աշխարհակարգի կայունությունը: Ռուսական ԿԳԲ-ի քաղաքական բեսպրեդելի նկատմամբ հատուցման նման քաղաքականությունը, Արևմուտքը կիրառել է դեռևս ԽՍՀՄ նկատմամբ, լավ իմանալով, որ ռուսական կայսությունը բիրտ ուժից բացի, որևէ այլ լեզու չի հասկանում: Ուղղակի այն ժամանակ,այս ամենի մասին հազվադեպ էր մամուլում տեղեկություն հայտնվում և երկրների լայն հասարակությունները, բավարար տեղեկատվություն չունեին այս մասին:
Ներկայումս, ոչ միայն տեղեկատվությունն է ավելի հասանելի աշխարհի ժողովուրդներին, այլև Ռուսաստանի կողմից իրականացվող աշխարհաքաղաքական բեսպրեդելը, (որը իր մեջ ներառում էնաև բեսպրեդել քարոզչական պատերազմ), ստիպում է ազատ աշխարհի ղեկավարներին բացահայտ խոսել այս մասին, Ռուսաստանին դիմակայելու համար: Պատահական չէր, երբ լրագրողի այն հարցին, թե Պուտինը քիլլեր է? նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, առանց սեթևեթելու, պարզորոշ հայտարարել էր, որ մենք, ամերիկացիներս էլ քիչ թվով քիլլերներ չունենք: Այսպիսի անկեղծությունը շատերը վերագրում են Թրամփի խառնվածքին, և չեն սխալվում, բայց ավելի կարևոր է, որ ամերիկյան քաղաքականությունը մշակող ստրատեգները, անհրաժեշտ ու նպատակահարմար են գտել, Ռուսաստանի դեմ դիմակայելու հարցում, հենց Թրամփի անկեղծությունը որպես զենք կիրառել: Այսինքն, Թրամփի անկեղծությունը տեղավորվում է Ամերիկայի ստրատեգների ծրագրերում, այլապես, նա այդ չափ անկեղծ չէր լինի, մանավանդ չեմ կարծում, թե որևէ մեկը լրջորեն հավատում է, որ երկար տարիներ բիզնեսում գիշատիչ մրցակցության մեջ գտնված մեծահարուստը, կարող էր հաջողության հասնել, լինելով այդ չափ անկեղծ:
Ինչպես նշեցի, ռուսական ԿԳԲ-ն աշխարհաքաղաքական բեսպրեդել իրականացնելիս, վերջին տարիներին հաճախ է դիմում քաղաքական սպանությունների, որը ստիպում է Արևմուտքի համապատասխան շրջանակներին, համարժեք քայլերի դիմել:
Երբ 2015 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայում, կրեմլի հարևանությամբ, բոլորի աչքի առաջ սպանվեց Պուտինի ընդդիմադիր Բորիս Նեմցովը, դա քաղաքական բեսպրեդելի ամենացցուն օրինակներից էր, որը հնարավոր չէր թողնել անպատիժ: Բ.Նեմցովի քառասունքը լրանալուց մեկ շաբաթ հետո, ապրիլի 16-ին Կիևում սպանվեց ռուսական կայսրության աչքի ընկնող կողմնակիցներից, Օլես Բուզինան:
Եթե վերլուծենք Դոնեցկի, Լուգանսկի բոլոր սպանված <մոտորոլաներին>, կհասկանանք, որ ռուսական ԿԳԲ-ն ինչ-որ մի տարածքում, սեփական երկրում կամ օտար, իրականացրել է որևէ ընդդիմադիր գործչի սպանություն, այսինքն քաղաքական բեսպրեդել: Երբ սկսվեց Ուկրաինական <մայդանը>, Յանուկովիչը բազմաթիվ Ուկաինայի քաղաքացիների զավակների սպանել տվեց, իշխանությունը պահելու համար: Չնայած այդքան զոհերին, Յանուկովիչը, ոչ միայն կորցրեց իշխանությունը, այլև ապաստանեց Ռուսաստանում, անընդհատ մի բնակարանից մյուսը փախնելով: Առավել զարմանալի ու ողբերգական դեպք տեղի ունեցավ 2015 թվականի մարտ ամսին: Բայկալ լճում ջրասույզ եղած մեքենայից, Ռուսաստանի փրկարարները կարողացան փրկել հինգ մարդուց՝ չորսի կյանքը, և այդ միակ զոհվողը, պատահաբար պարզվեց Յանուկովիչի որդին է, իսկ մյուս չորսը, որոնց կյանքը հաջողվել էր փրկել, ըստ երևույթին, Յանուկովիչի որդու կյանքը պահպանելու կոչված թիկնապահներ էին: Ճակատագրի հեգնանք?, թե հատուցման հերթական փաստ?, նման դեպքերում ասում են, Աստծու գործերը անմեկնելի են:
Ինչևէ…
Արևմուտքը, շատ լավ գիտակցում է, որ Ռուսաստանին կարգի հրավիրելու հարցում ռուսական կգբ-ն մի լեզու է հասկանում, համարժեք բիրտ ուժը: Նաև սրանով է պայմանավորված, որ նախկին սոցիալիստական երկրների և հետխորհրդային երկրների տարածքներում, մեծ թվով ՆԱՏՈ-ական զորամիավորումներ են տեղակայվում, այդ երկրներին ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանելու բացահայտ հիմնավորմամբ: Այս ամենը գրում եմ, ոչ միայն ինչպես վերը նշեցի, հայ հասարակությանը պարզաբանելու Ռուսաստան-Արևմուտք հակամարտության այսօրվա ընթացքն ու արդյունքները, այլ հատկապես Հայաստանի իշխող քրեական գեներալներին և հանրահայտ օլիգարխներին նախազգուշացնելու, որ չփորձեն ռուսական ԿԳԲ-ի ամեն ստոր հրաման կատարել, սեփական հայրենակիցների դեմ, կարծելով թե նախկինի պես անպատիժ կմնան: Ի վերջո անձնական դրդապատճառներով հանցագործություններում անպատիժ մնալը, չի նշանակում, թե հանուն հայրենիքի ազատության ռուսական կայսրության դեմ պայքարողների սպանությունը իրենց կներվի ազատ աշխարհի կողմից:
Այս ամենի մասին, ես ստիպված եմ գրում, փորձելով կանխել առաջիկայում Հայաստանին սպանվող փորձանքները: Ու զգուշացնում եմ ռուսական ԿԳԲ-ի հանձնարարությունները կատարող վերոնշյլալ անձանց, որ ոչ միայն Հայաստանը, այլև հենց իրենք և իրենց ընտանիքներն են աղետի ենթարկվելու, եթե շարունակեն Մոսկվայից եկած ամեն ստոր ու ապօրինի հրաման կատարել: Այս ամենը շատ լավ հասկանում են Սերժ Սարգսյանը, ԿԳԲ-պետ՝ Կուտոյանը, նրա տեղակալ՝ Արզուման Հարությունյանը, ոստիկանապետ՝ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես՝ Հրաչյա Հարությունյանը (կրակեմ հրաչ) և գուցե էլի մի քանիսը իշխանության մեջ, բայց նրանք այդ բթամիտ կամակատարներին ճշմարտությունը հազիվ թե ասած լինեն: Որպեսզի այդ բթամիտ հանցագործ գեներալներն ու օլիգարխները ավելի հեշտ կարողանան հասկանալ ասածս, քանի որ կարծում եմ այլ պետություններում տեղի ունեցածը նրանց ուղեղներին անհասանելի է, ստիպված եմ բերել Հայաստանից մի օրինակ:
Այն, ինչը հիմա կշարադրեմ, շատ հեշտությամբ կարելի է պարզել ինտերնետի միջոցով, ինչպես նաև ՀՀ իրավապահ կառույցների ղեկավարներից, եթե իհարկե նրանք հարկ կհամարեն տեղյակ պահել այդ մասին:
2014 թվականի օգոստոսին, Ես դատարանում հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը, ատրճանակ է պահել գլխիս և սպառնացել է սպանել ինձ: Գուցե շատերը չգիտեն, որ այդ մասին դեռ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարություն արել ու քննչական մարմինների կողմից հետաքննություն էր իրականացվել իմ հայտարարության առիթով: Բնականաբար, հետաքննությունը պետք է կարճվեր, հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Եվ ընդհանրապես նմանատիպ հայտարարությունները, ցանկացած երկրի դատարաններում էլ հչնելիս, անուշադրության չեն մատնվում միջազգային հանրության կողմից և բնականաբար ունենում են որոշակի հետևանքներ: Տվյալ դեպքում, իմ հայտարարության հետ կապված, ենթադրում եմ Ռուսաստանի ԿԳԲ-ն, Արևմուտքի իր գործընկերներին որոշակի պարզաբանումներ են տվել, թե իբր սպանելու սպառնալիքը, սթից է ասվել, կատակով է ասվել և այլն: Ռուսական ԿԳԲ-ի Արևմտյան գործընկերները, այդ մեկնաբանությունը առերևույթ ընդունել են ի գիտություն, հարցը համարելով փակված: Դատարանում, իմ հայտարարությունից հետո մեկ ամսվա ընթացքում, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ, ուղիղ երթերով հայտարարում է,-
<երբ խորհրդարանի ամբիոնին ելույթ ունենալու է մոտենում Ելենա Բոնդարենկոն, ձեռքս ձգվում է ատրճանակին>, խոսքը Ուկրաինայի ռադայի պատգամավոր, ռուսամետ Ելենա Բոնդարենկոյի մասին է: Իհարկե, նույնիսկ ցանկացած ամենաբռնապետական երկրի որևէ պաշտոնյա, առավել ևս ներքին գործերի նախարար, նման հայտարարություն անելուց հետո կամ հրաժարական կտար, կամ կհեռացվեր պաշտոնից: Ինչին էլ փորձում էր հասնել ռուսական կողմը, մասնավորապես Սերգեյ Լավրովը: ՆԳՆ նախարար Ավակովի նման հայտարարությունը սկանդալային էր և մեծ աղմուկ բարձրացրեց: Լավրովը ոչ միայն Ուկրաինայի նախագահից էր պահանջում պաշտոնից հեռացնել Ավակովին, այլև հորդորում էր Արևմուտքին միջամտել այդ հարցում: Իհարկե, Ռուսաստանը ոչնչի չէր հասնելու և չհասավ: Ռուսական կողմին շատ հանգիստ բացատրեցին, որ Ավակովը, սթից է ասել, դա ընդամենը կատակ էր եղել և այլն: Իսկ իրականում, իհարկե նորից ենթադրում եմ, որ Արևմտյան գործընկերները, ռուսական ԿԳԲ-ի հետ հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ, ռուսներին բացատրեցին, որ Ավակովի արածը ճիշտ նույնպիսի կատակ էր, ինչպես Երևանում, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետն էր կատակել Շանթ Հարությունյանի հետ: Բայց, կատակի համար Հայաստանում ոչ ոք չէր հեռացվել աշխատանքից, և ինչու պետք է Ուկրաինայում հեռացվի: Այսպես, Արսեն Ավակովի հարցը փակվեց, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը այլևս չանրադարձավ այդ հարցին:
Ելենա Բոնդարենկոն այդ հայտարարությունից հետո, թողնելով Ուկրաինական ռադայի մանդատը, ապաստան է գտել Ռուսաստանում և առ այսօր բողոքում է Ավակովի դեմ, իսկ Շանթ Հարությունյանն էլ առ այսօր գտնվում է բանտում: Այսինքն ուզում եմ ասել, որ տուժող կողմերը, լինի Շանթ Հարությունյանը, թե Ուկրաինայի պատգամավոր Ելենա Բոնդարենկոն, ընդամենը խաղաքարտեր էին, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ: Իսկ իրականում, ՀՀ նախագահի ախռաննիկի արարքի պատճառով, Ռուսաստանի հատուկ ծառայությունները ծանր ու ջախջախիչ հարված ստացան Արևմուտքի իրենց գործընկերներից: Նկատի ունեմ, որ ոչ միայն ռուսամետ պատգամավոր Ելենա Բոնդարենկոն փախավ իր հայրենիքից, այլև Ռուսաստանը չկարողացավ ապահովել նրա անվտանգությունը, ողջ աշխարհի աչքի առաջ: Բայց սա դեռ ամենածանր հարվածը չէր ռուսական կողմի համար: Ծանր հարվածը այն էր, որ Արևմուտքը Ռուսաստանին հասկացրեց, որ ընդամենը մի քանի խեղճ ու կրակ երկրներ են մնացել Ռուսաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի կազմում, որտեղ Ռուսաստանը դեռ կարող է իրեն թույլ տալ քաղաքական բեսպրեդել: Բայց դրա փոխարեն մեկ ու կես տասնյակից ավել Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրներ, (որոնք այժմ ՆԱՏՈ-ի կազմում են, կամ գործընկեր են), դեռ սովետական տարիներից մնացած տասնյակ հազարավոր ռուսական ԿԳԲ-ի գործակալներ, հարյուր հազարներով, եթե ոչ միլիոններով, ռուսաստանի համակիրներ կան, որոնց կյանքը վտանգի տակ է դնում ռուսական ԿԳԲ-ն, ՀՀ -ում կամ այլ ազդեցության երկրներում իրականացված անմիտ քայլերի պատճառով: Իսկ էլ ավելի ահավոր հարվածը Ռուսաստանին այն էր, որ վերոնշյալ երկրներում, առ այսօր գործող տասնյակ հազարավոր ռուսական գործակալներ, հասկացան, որ Ռուսաստանի ԿԳԲ-ն այլևս նախկին հզորությունը չունի և չի կարող երաշխավորել իրենց կյանքն ու անվտանգությունը հայրենիքում: Այս վերջինը, ամենածանր հարվածն էր ռուսական կողմին, որը ես կուզեի իմանար նաև ՀՀ գործակալական ցանցը: Ռուսական ԿԳԲ-ի այսպիսի ծանր տապալման համար, պատժվեց Սերժ Սարգսյանը, իսկ նրա ախռաննիկը, թերևս առ այսօր չի էլ հասկացել, թե ինքը ինչ վիճակում է հայտնվել ու ինչի համար:
Ռուսական ԿԳԲ-ի Հայաստանյան գործակալները, իհարկե առայժմ անպատիժ են մնում ստոր հրամանները կատարելիս, բայց դա նրանից չի, որ Արևմուտքի ձեռքերը կարճ են ու չեն հասնում Հայաստան, այլ ըստ երևույթին, Արևմուտքը այլ ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված: Չնայած այսպիսի վիճակը երկար չի կարող տևել: Ու Աստված չանի Արևմուտքը որոշում կայացնի Հայաստանը դարձնել Ռուսաստանի հետ հակամարտության թատերաբեմ, թե ինչ կլինի Հայաստանի հետ, ուղղակի կոտորած: Դա մեզ հայտնի է հայ ժողովրդի պատմությունից, դեռ Հռոմի ու Իրանի հակամարտությունից սկսած:
Ես այսպիսի վտանգ զգալով ստիպված մասնակիցն եմ դառնում ընթացող քարոզչական պատերազմին, փորձելով հետ պահել ռուսական ԿԳԲ-ի գործակալ Հայաստանցի շատ օլիգարխների ու գեներալների: Ընթերցողներից շատերին կթվա, թե ես այնքան միամիտ եմ, որ կարծում եմ թե նրանց բարոյականությանն ու խղճին դիմելով հնարավոր է նրանց հետ պահել Մոսկվայի հանձնարարությունները կատարելուց:
Հիշում եմ, երբ ԿԳԲ-ի բանտի պետը, Զաքարյան Արամը, սպառնում էր ինձ, կնոջս ու երեխայիս, բնականաբար ես էլ նրան համարժեք պատասխան էի տալիս, ասելով, որ իրենք երկար չեն մնա այսպես անպատիժ: Եկավ մի պահ, և նա սկսեց ասել, <Շանթ, եթե քեզ թվում է, երբ գնում եմ տուն, գիշերը պառկում եմ քնելու, չեմ մտածում քո ասածների մասին, սխալվում ես, քեզ թվում է իմ խիղճը չի տանջում?…>
Ես, իհարկե վստահ էի, որ նրա խիղճը տանջելու էր, բայց ոչ թէ իմ ու իմ երեխայի նկատմամբ առաջացած կարեկցանքի պատճառով, այլ իմ բերած համոզիչ փաստարկների, այն մասին, որ Ռուսաստանը շուտով պարտվելու է, և դրանք օր օրի համոզիչ էին թվում նրան ու նա սկսում էր վախենալ, իր կատարած արարքների համար ապագայում իր և իր ընտանիքի հնարավոր հատուցման համար: Ես նրան նաև ասում էի, որ թող հույս չունենա, թե այս անգամ էլ են փրկվելու պատժից, այնպես ինչպես ԽՍՀՄ փլուզումից հետո դա եղավ: Այն ժամանակ իշխանության էր եկել ԿԳԲ-ի պահեստազորի սպա Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իրենց խնայեց: Այս անգամ նման մարդ չի լինելու, որ ձեզ պաշտպանի: Վերջին հաշվով ինձ համար էական չի թե Հայաստանում գործող ռուսական ԿԳԲ-ի գործակալների խիղճը ինչ պատճառով է արթնանում, հայրենակցի նկատմամբ ունեցած կարեկցանքից, թե սեփական ստոր արարքների հատուցման վախից: Ինձ համար կարևորը այն է, որ ռուսական ԿԳԲ-ի գործակալները Հայաստանում հնարավորինս քիչ վնաս հասցնեն ժողովրդին: Այս ամենով հանդերձ, կուզեի մեկ այլ հակառակ օրինակ բերել:
Կրեմլի հանրահայտ խոսափողներից Վլադիմիր Սոլովյովը, իր հաղորդումներից մեկի ժամանակ, այսպիսի մի դրվագ պատմեց, որը ես լսել եմ ռադիոյով: Նա ասաց, որ ռուսական ԿԳԲ-ի ձեռքին է հայտնվել Բրիտանական հետախուզության աշխատակցի և ռուսական ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի միջև գրագրությունը: Որտեղ, իբր Բրիտանացի գործակալը հորդորում է Նավալնուն, Սերգեյ Մագնիտսկու հետ համատեղ պայքարել Ռուսաստանի կոռուպցիոն պաշտոնյաների դեմ: Ու իբր թե Նավալնին, այդ գործակալին ասել էր, թե քանի որ Մագնիտսկին գտնվում է բանտում, ու եթե մենք համատեղ պայքարենք կոռուպցիայի դեմ, ապա Ռուսաստանի իշխանությունները բանտում Մագնիտսկուն սպանել կտան ու իբր բրիտանացի գործակալը Նավալնուն պատասխանել էր, <Ես որքան գիտեմ, ռուս ժողովուրդը սիրում է մուչեննիկներին (հալածյալ)>: Այս գրագրությունը չգիտեմ իրական է, թե ռուսական ԿԳԲ-ի հորինվածքը, բայց Սոլովյովը հայտարարում էր, որ Արևմուտքը օգտագործեց Սերգեյ Մագնիտսկու մահվան փաստը Ռուսաստանի դեմ քարոզչական պատերազմը թեժացնելու համար:
Ինչպես գիտենք Միացյալ Նահանգների կոնգրեսը Մագնիստկու օրենքը ընդունեց, պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Անկախ Սոլովյովի հայտարարությունից, ճշմարիտ է դա թե, ոչ իսկապես հակամարտող կողմերը նման մեթոդ կիրառում են և դրա համար ոչ թե Արևմուտքն է մեղավոր այլ այն երկիրը, ով սեփական քաղաքացուն սպանում է միայն այն պատճառով, որ քաղաքացին խիզախություն է ունեցել պայքարելու իր երկրում կոռումպացված պաշտոնյաների դեմ:
Չեմ կարծում, թե Արևմտյան երկրների հատուկ ծառայությունները իրենց քաղաքացիներին սպանեին, որքան էլ որ դա ցանկանար ու հրահրեր ռուսական ԿԳԲ-ն: Այս դեպքը հիշեցի Հայաստանի գործակալ գեներալներին ու օլիգարխներին դարձյալ զգուշացնելու համար:
Երբ մի քանի անգամ Հայաստանի իշխանությունները սպառնացին սպանել ինձ և որդուս, դա ավելի շատ ստուգողական քայլ էր, ԿԳԲ-ի կողմից, ճշտելու համար Արևմուտքի վերաբերմունքը: Քանի, որ եթե ցանկանային սպանել, ուղղակի կսպանեին, առանց զգուշացնելու: Իսկ սպառնալու միջոցով ինձ կամ որդուս վախեցնելը, անիմաստ զբաղմունք է և դա ԿԳԲ շատ լավ գիտի: Երևի դա գեների հետ կապված հարց է, ես դա ինքս էլ չգիտեմ: Ինչպես նշեցի, ԿԳԲ-ն նման փորձերով ստուգում է Արևմուտքի վերաբերմունքը և երբ անտարբերություն ու անուշադրություն նկատի մեր նկատմամբ, ուղղակի կսպանի մեզ առանց սպառնալիքներ տեղալու:
Ի վերջո, Հայաստանի քաղաքացիների կյանքի ու անվտանգության երաշխավորը ՍԵրժ Սարգսյանն է, ոչ թե Արևմուտքը: Իսկ Արևմուտքը կաշկանդված չէ, ոչ բարոյական, ոչ էլ առավել ևս այլ պարտավորություններով, պաշտպանելու Հայաստանի որևէ քաղաքացու կամ նրա որդու կյանքն ու անվտանգությունը: Նույնիսկ ավելին, եթե Արևմուտքի կենսական շահերը պահանջեն, շատ հնարավոր է որ նա աչք փակի Հայաստանում կատարվող քաղաքական սպանությունների վրա, հետագայում այն իր ծրագրերի մեջ օգտագործելու նպատակով, և դրանում ոչ մի դատապարտելի բան չկա: Ի վերջո ես ոչ նրանց քաղաքացին եմ, ոչ գործակալ, ոչ էլ առավել ևս որևէ առնչություն եմ ունեցել իրենց հետ: Բայց ինչպես բազմիցս արդեն զգուշացրեցի, ծանր հետևանքները կրելու են Սերժ Սարգսյանը ու բազմաթիվ այլ ռուսական ԿԳԲ-ի գործակալներ: Այսքանով ուզում եմ ավարտեմ ասելիքս, հուսով եմ, ԿԳԲ-ի գործակալները կգիտակցեն իրենց անձնական շահը ու չեն փորձի ծանր հետևանքներ առաջացնել իրենց, իրենց ընտանիքների ու երկրի համար: Ամեն դեպքում, գրածիցս հետևությունները թողնում եմ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ռուսական ԿԳԲ-ին ծառայող գեներաներին ու օլիգարխներին:
Հ.Գ. Կարծում եմ, բոլոր գործակալ գեներալներն ու օլիգարխները ունեն իրենց մամուլի ծառայությունները, ովքեր կարող են այս նյութը տրամադրել իրենց շեֆերին:

Շանթ Հարությունյան, 23 III 2017

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply