ՈՍՏԻԿԱՆՈւԹՅԱՆ ԳԱՐՇԱՀՈՏՈւԹՅՈւՆԸ

0

ՀՀ ոստիկանության գորշ կերպարն անցյալ շաբաթ գունազարդվեց ջրցանի պատկերով: Սակայն լուսանկարներից դուրս է մնում մեկ այլ հանգամանք` մեզի ու կղկղանքի հետքերն ու գարշահոտությունը, որ ահռելի քանակությամբ թողնում են ոստիկանները Բաղրամյան պողոտայի շրջափակված հատվածում և դրա շուրջ: Եթե ցուցարարները հոգում են իրենց բնական կարիքները շրջակա սրճարանների ու զբոսայգիների զուգարաններում, ապա ծառայողական սահմանափակումների պատճառով բավական անհեթեթ վիճակում հայտնված ոստիկանները միզում են պարզապես պատերի տակ: Համազգեստով հազարավոր որձ ձրիակերներին բերելով մայրաքաղաքի կենտրոն, ՀՀ ոստիկանությունը բոլորովին չի մտահոգվում նրանց բնական կարիքների և սեփական արժանապատվության մասին:

Ապրելով այդ թաղամասում և ամեն առավոտ թոռնուհուս ստիպված բերելով ոստիկանական պատնեշի և բարիկադների արանքում հայտնված մանկապարտեզ, ես խոսք չեմ գտնում երեխային բացատրելու այս գարշահոտության պատճառը և նրան գրկած, վազքով եմ անցնում այդ տարածքը: Հատկապես խայտառակ վիճակում է Չեխովի անվան դպրոցի և Ալիխանյան եղբայրների փողոցի միջավայրը` ժողովրդի լեզվով ասած «քաք մեջ են արել»…

270 հազար դոլար մեկ բիոզուգարանի համար վճարող ՀՀ կառավարությունը մի քանի հարյուր դոլար չունի սեփական պահակ զորքին շրջող դաշտային զուգարաններով ապահովելու համար: Համակարգի յուրահատուկ բուրմունքը տարածվում է մինչև Ազգային ժողով և գիշերները հասնում նախագահական: Սա միանգամայն բնական և օրինաչափ հետևանք է, սակայն ի՞նչ մեղք ունի մեր թամանյանական քաղաքը սրանց գոմաղբի համար…

Առաջարկ ունեմ վաստակավոր դերասան ոստիկանապետին` Բաղրամյանի վրա լռված երեք ջրցան մեքենաները գոնե մեկ անգամ ճիշտ օգտագործեք և երեխաներին ջրելու փոխարեն ձեր կեղտը ջրով մաքրեք: Անգամ շներն են իրենց կեղտը ծածկում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply