ՊԱՊԸ ԵՒ ՄԵՆՔ

0

Շատերը հարցնում են այսօր՝ մի՞թե Հռոմի պապը չգիտի, թե ում հետ է հանդիպում, ինչպե՞ս նրան ասենք, որ սա բռնապետություն է, որ քաղբանտարկյալներ ունենք, որ իշխանությունը՝ գող ու ավազակ է, որ առաջին քրիստանյա ազգը այսօր արտագաղթում է Հայրենիքից, իսկ մնացածների մեծ մասը սոված է ու աքատ…
Ֆրանցիսկոս Պապը գիտի այս ամենը: Իհարկե, գիտի: Եւ նա եկել է ոչ թե գող ու ավազակների, կեղծավոր կեղծարարների, այլ հենց այս աղքատ, համբերատար, հույսով ապրող ազգի մոտ: Եւ նա ոչ թե խոսքերով, այլ իր լռությամբ, իր գործերով, իր տխուր ժպիտով ու մեծահոգությամբ է պատասխանում մեր հարցերին: Իր սպիտակ զգեստով՝ սեւ փարաջաների ու կոստյումների մեջ, իր սպիտակ էժան ավտոմեքենայուվ՝ սեւ ու շքեղ դագաղների արանքում, Գյումրի գնալով, հրապարակում ժողովրդի հետ շփվելով, երեխա համբուրելով: Այսպես է խոսում հայության հետ Հռոմի պապը: Այսպես է խոսում հայության հետ աշխարհը, Եւրոպան, Ամերիկան: Գթությամբ ու բարեգործությամբ, այլ ոչ թե շանտաժով ու թալանով: Համբերությամբ ու սիրով, այլ ոչ թե դավադրությամբ ու պատերազմով: Քրիստոնեաբար, այլ ոչ թե փարիսեությամբ: Ֆրանցիսկոս Պապը առաջինն էր նշել Հայոց Եղեռնը դարի երեք մեծագույն ողբերգությունների շարքում՝ ռուսական բոլշեւիզմի եւ Հոլոքոստի հետ միասին: Նա այսօր եկել է Հայաստանը աշխարհին վերադարձնելու եւ աշխարհը Հայսատան բերելու: Եթե մենք դա չհասկանանք ու չընդունենք՝ ուրեմն արժանի չենք դրան:
Դուք կարծում եք այս լուսանկարում քամին պատահակա՞ն է թեւերի պես բարձրացրել նրա զգեստը: Դե ուրեմն Աստվածը ՝ քամի է…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply