ՊՈՒԾԻՆԸ ՍԿՍԵՑ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ: ՍԵՐԺԸ ՆՈՒ՞ՅՆՊԵՍ

0
Հայաստանում ներքաղաքական կյանքը մնում է Ռսաստանի անցուդարձի հայելին: Ուստի մեզ ամենից շատ հուզող խնդիրների վերլուծությունը ճիշտ եմ համարում սկսել եւ կատարել հենց ռսական զարգացումների համեմատությամբ: Իսկ այնտեղ հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Պուծինի վերանշանակման հաջորդ իսկ օրը Ռսաստանում կայացվեցին երկու դատական վճիռներ, որոնք չի կարելի գնահատել այլ կերպ, քան քաղաքական ազատությունների դեմ հալածանքների վերսկսում նոր ուժով ու կոշտությամբ: Առաջինը վերաբերվում է խոսքի ազատությանը եւ Համացանցի գաղտնիությանը: ՌԴ Գերագույն դատարանը պարտադրեց ՛՛Տելեգրամ՛՛ ամենատարածված ռսական համացանցային կայքերից մեկին երկշաբաթվա ժամկետում հանձնել ԿԳԲ/ՖՍԲ-ին դրա օգտատերերի նամակագրությունը գաղտնազերծելու կոդերը: Ամիսներ շարունակ ՛՛Տելեգրամի՛՛ հիմնադիր Պավել Դուրովը հրաժարվում էր անել դա, մատնանշելով ՌԴ Սահմանադրությամբ քաղաքացիների անձնական կյանքի անձեռմխելիության իրավունքը: Վերջերս Դուրովն անգամ 800 հազար ռուբլի տուգանք էր մուծել ապօրինի որոշումը մերժելու համար: Սակայն այժմ դատական ածյանը սպառնում է փակել ՛՛Տելեգրամը՛՛, ինչն էլ հավանաբար տեղի կունենա: Միաժամանակ Պուծինի օգնականը համացանցային հարցերով մարտի սկզբին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է փակել իր տարածքում համաշխարհային Ինտերնետը եւ անցնել ներքին ցանցերին, ինչպես դա արվում է Չինաստանում եւ Իրանում:
Երկրորդ լուրը՝ Ռուսաստանում մեծ արձագանք գտած պատմաբան Դմիտրիեւի գործն է, որը հայտնաբերել էր 30-ական թթ. չեկիստների ոճրագործությունների նոր ապացույցներ՝ գնդակահարվաշ հազարավոր անհայտ զոհերի հսկայական գերեզմանոցներ անտառներում: Իշխանություններն ի պատասխան մեղադրեցին նրան սեփական երեխաների հանդեպ հորինված սեռական ոտնձգությունների համար եւ մարտի 19-ին, երկար ամիսների բեմադրված դատավարությունից հետո դատապարտեցին 9 տարվա ազատազրկմանը:
Այս ամենը ուղիղ համեմատականի մեջ է հայտնվում նույն օրը Հայաստանում հայտարարված ամենամեծ հասարակական հնչեղություն ստացաց գործերի, մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի 10,5 տարվա բանտարկության դատավճրի, կամ Գեւորգ Սաֆարյանի 5,5 տարվա ազատազրկման ճչացող անհեթեթության հետ: Զուգադիպությունը ակնհայտ է ե՛ւ ժամանակային առումով, ե՛ւ մեղադրական կառուցվածքով, ե՛ւ քաղաքական ենթատեքստով: Սա շատ լուրջ եւ շատ վատ նշան է Հայաստանի համար, որն այսպիսով հայտնվում է աշխարհի կողմից մերժվող, մեկուսացվող եւ պատժվող Ռսաստանի հետ նույն ձեւաչափում: Սակայն կա մի մեծ եւ մեզ համար ճակատագրական տարբերություն՝ Հայաստանն այդ դեպքում պատժվելու է ոչ նիայն քաղաքակիրթ աշխարհի կողմից՝ անտարբերությամբ, այլ նախեւառաջ նույն Ռսաստանի կողմից՝ պատերազմով, ոչ բավարար եւ երբեք Կրեմլին չբավարարող հնազանդության համար: Ստրուկից վատ վիճակում կարող է հայտնվել միայն ստրուկի ստրուկը: Սերժ Սարգսյանն ունի միյան մի քանի շաբաթ այս ծանրագույն քաղաքական սխալը շտկելու համար՝ դա մինչեւ մայիսի 28-ը համաներում հայտարարելու նրա վերջին հնարավորությունն է:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply