Ռաֆայէլ Համբարձումեան. ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՍԱԴՐԵԼ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԻՐԱԳՈՐԾԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

0

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՍԱԴՐԵԼ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԻՐԱԳՈՐԾԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Սա՛ է 1915 թուականից ի վեր մեզանից եւ մարդկութիւնից թաքցւող ճշմարտութիւնը: Հայ ժողովրդին իր բնօրրանից վտարելու եւ կոտորածներով մէջտեղից վերացնելու ծրագիրն իբրեւ պետական քաղաքականութիւն եւ մոլեգին քարոզչութիւն, Ռուսաստանը ամրակայեց յատկապէս 1891 թ. փետրուարի 12-ին «Հայկական գործերի բարձր մակարդակի ժողով»-ում, որը ընդունեց հետեւեալ որոշումը. «Հայ ազգութեանը հետզհետէ ձուլել կայսրութեան տիրապետող բնակչութեանը»: Ռուսաստանը իր արտգործնախարարի բերանով1895թ.«Հայաստանը մեզ պէտք է առանց հայերի» բանաձեւումով եւ «Կոտորէցէ՛ք, ձերդ մեծութիւն, կոտորեցէ՛ք» յորդորով քաջալերում էր սուլթանի սկսած արեւմտահայութեան կոտորածները, իսկԿովկասի կառավարչապետ Գոլիցինի բերանով էլ յայտարարում էր. «Ես կհանգստանամ այն ժամանակ միայն, երբ Թիֆլիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը՝ ի հաստատումն այն փաստի, որ Կովկասում ինչ որ ժամանակ ապրելիս են եղել նաեւ հայեր»: Աշխարհի ոչ մի պետութիւն հայ ժողովրդին ոչնչացնելու այսպիսի դաժան ծրագիր չի հրապարակել: Հայերի զանգուածային կոտորածները Հայոց Մեծ եղեռնի սկզբից տաս տարի առաջ , 1905 թ. Ռուսաստանը սկսեց Բաքուոից, որը վիժեցրեց ինքնապաշտպանութեան ելած հայութիւնը: Արեւմտահայութեանը Թուրքիային յայտարարած պատերազմին լծելու համար Ռուսաստանը հայերին ներքաշեց 1914 թ. նոյեմբերի 2-ին Թուրքիային յայտարարած պատերազմի մէջ: Ռուսական բանակում հայ կամաւորական խմբեր կազմելու մասին ռուսաց թագաւորի 1914 թ. յուլիսի 23-ի հրամանից յետոյ, Հ.Յ. Դաշնակցութիւնը 1914 թ. սեպտեմբերի կէսից սկսած՝ Կովկասի փոխարքայ Վորոնցով-Դաշկովի հսկողութեամբ կազմեց կամաւորական եօթ ջոկատ, որոնք կռուեցին ռուս-թուրքական ճակատի ամենաթէժ կէտերում: Ռուսաստանի հսկողութեամբ ծաւալւող քարոզչութիւնը դա համարում էր Թուրքիայի թիկունքում այդ երկրի դէմ կատարւող դաւադրութիւն: Ռուսական բանակում հայոց կամաւորական ջոկատներ կազմելուն դէմ էին ազգային-եկեղեցական, գիտակրթական գրեթէ բոլո՛ր յայտնի գործիչները եւ խոշոր գրողները, որոնց մէջ նաեւ Հ.Յ.Դ. գրեթէ բոլոր նշանաւոր դէմքերը՝ՀՀ հիմնադիր Արամ Մանուկեանի եւ Հ.Յ.Դ հիմնադիրներից Ռոստոմի գլխաւորութեամբ; Հ.Յ.Դ. 1913 թ. օգոստոսին եւ 1914 թ. յուլիսի 7 եւ 8-րդ Ընդանուր ժողովները (համագումար) մերժել էին արեւմտահայերի գործուն մասնակցութեանը «մեծ պատերազմին՝ ընդդէմ Թուրքիոյ»: Համագումարները ռուսական բանակում Թուրքիայի դէմ կռուելը եւ հայոց կամաւորական ջոկատներ կազմելը համարելով աղէտաբեր, արձանագրել էին. «Ամէն հայ քաղաքացի կը կատարէ իր քաղաքացիական պարտականութիւնը ի՛ր պետութեան հանդէպ»: Սակայն Ռուսաստանը կամաւորական խմբեր կազմելով, Արեւմտահայաստանում ռուսանպաստ զանազան քայլեր հրահրելով եւ այլ միջոցներով հասաւ նրան, որ Ռուսաստանի դէմ պատերազմող Թուրքիան արեւմտահայերին մեղադրելով Թուրքիայի թիկունքում Ռուսաստանին օժանդակելու, ռուսամէտ ապստամբութիւններ բարձրացնելու եւ այլ դաւերի մէջ, սկսեց արեւմտահայերի տեղահանումն ու կոտորածները, որին ռազմաճակատներից պարբերական կեղծ նահանջներով մեծապէս օժանդակեց Ռուսաստանը: Արեւմտահայութիւնը քառասունի չափ բնակավայրերում ոչ միայն անհաւատալի խիզախութեամբ պաշտպանւում էր, այլեւ Վան-Վասպուրականում Արամ Մանուկեանի եւ Կոստի Համբարձումեանի առաջնրդութեամբ հիմնել էր1915 թ. մայիսի7-ից յուլիս ամիսը եւ 1917 թ. ապրիլից մինչեւ 1918 թ. մարտի կէսերը գոյատեւած հայոց պետականութիւններ, որը խափանում էր այդ տարածքները Ռուսաստանի մարզ դարձնելու ծրագիրը: Ուստի Ռուսաստանը 1914 թ. հայերին տուած «ինքնավար Թուրքահայաստան» խոստումի փոխարէն 1915 թ. յունիս-յուլիս ամիսներին ոչնչացնելով Վան-Վասպուրականի հայոց պետականութիւնը, իր գրաւած տարածքներից պարբերական կեղծ նահանջներով սադրեց նորանոր կոտորածներ, իսկ Հայայստան անունը վերացնելու իր վճռական քայլերին նոր թափ հաղորդելու համար Արեւմտահայաստանը ազատագրելու իր խոստումների փոխարէն 1916 թ. յուլիսի 6-ին հիմնեց «Գրաւեալ տարածքների նահանգապետութեան կառավարութիւն»: 1917 թ. վերջին Ռուսաստանում իշխանութիւնը բռնազաւթած բոլշեւիկները շարունակեցին ցարական կառավարութեան քաղաքականութիւնը՝ հայասպանութեան եւ հայրենազրկումի ծաւալները հասցնելով աննախադէպ չափերի: Նրանք Արեւելահայքի հայաթափումը զուգորդելով Արեւմտահայաստանի հայաթափումին, աւարտեցին Արեւմտահայաստանը հայազրկելու Ռուսաստանի տասնեակ տարիների գործողութիւնը: Երբ հայ ժողովուրդը 1918 թ. մայիսեան դիւցազնամարտերով վերականգնելեց իր անկախ պետականութիւնը, Եւրոպան եւ ԱՄՆ-ն Հայաստանին ցուցաբերած ռազմաքաղաքական ու տնտեսական բազմապիսի աջակցութիւններով, յատկապէս 1920 թ. օգոստոսի10-ին կնքուած Սեւրի միջազգային դաշնագրով եւ 1920 թ. նոյեմբերի 22-ի Ուիլսընեան Իրաւարար վճիռ- քարտէզով վճռական դերակատարութիւն ունեցան, որպէսզի Հայաստանը մօտ երկսուկէս տարուայ դիմադրութեամբ պաշտպանէր իր անկախ պետականութիւնը: Սակայն Ռուսաստանը եւ Թուրքիան1920 թ. օգոստոսի 24 -ին կնքած Լենին-Աթաթուրք գաղտնի դաշինքով ՀՀ-ը բաժանեցին իրար մէջ: 1920 թ. դեկտեմբերին Ռուսաստանը վերացրեց հայոց անկախ պետականութիւնը, իսկ 1921 թ. մարտի 16-ին Մոսկուայում կնքուած Լենին-Աթաթուրք անիրաւազօր պայմանագրով հայոց պատմական հողերի բաժանումը Ռուսաստանի եւ Թուրքիայի մէջ արձանագրեց նաեւ «իրաւաբանօրէն»: Պատմագիտութիւնը Հայոց մեծ եղեռնի սկիզբը համարում է 1915 թ. ապրիլի 24-ը, երբ մէկ գիշերուայ մէջ թուրքերը ձերբակալեցին 235 անուանի հայ մտաւորականի,գրողի ու արուեստագէտի, որոնց թիւը կարճ ժամանակ անց հասաւ մօտ 760-ի: Նոյնը, բայց տասնապատիկ մեծ քանակով եւ աւելի ահարկու չափերով1949 թ. յունիսի13-ի գիշերը իրականացրեցին բոլշեւիկները՝ Հայկական ԽՍՀ-ից, Ադրբէջանական ու Վրացական ԽՍՀ-ներից ու Սեւ ծովի առափնեայ շրջաններից անմարդաբնակ սառցադաշտ Ալթայը նոր Հայաստան սարքելու քարոզչութեամբ այստեղ աքսորեցին 15 հազար 500 հայի, որից 13 հազարը` Հայաստանից, 2500-ը` վերը նշուած տարածքներից: Խիստ նուազեցուած տուեալներով1920-1930-ական թթ. աքսորուել է 2640, 1940-1953 թթ.` 21 հազար հայ, 1930-1940-ական թթ.` 18 000, 1936 թ. կէսերից մինչեւ 1938 թ.-ի կէսերը` Հայաստանից բռնադատուել է 7500 մարդ, որից 4600-ը գնդակահարուել է, 2900-ը ուղարկուել է Սիբիր աքսորավայրեր ու ճամբարն»: Մարդկութեան երբեւէ տեսած ամենամարդայօշ բռնապետութիւն Սովետ Միութիւնը 1921-1955 թթ. ընթացաքում կոտորեց 87 միլիոն սեփական քաղաքացու՝ յատկապէս խոշտանգելով ու տանջամահ անելով կայսրութեան ազգերի ընտրանուն: Հայ նահատակների մէջ էին 20-րդ դ. մեր ազգի բոլո՛ր մեծագոյն դէմքերը՝ գրող-բանաստեղծներ Վահան Տէրեանից(1885-1920), Եղիշէ Չարենցից(1897-1937), Ակսել Բակունցից(1899- 1937) մինչեւ Պարոյր Սեւակից(1824-1971), Ամենայն հայոց Խորէն Մուրադբէկեան կաթողիկոսից(1932-1938), մեր ազգային սրբութիւն Գարեգին Նժդեհից(1886-1955) մինչեւ մեծ նկարիչ Մինաս Աւետիսեանը(1928-1975¬): Մոսկուայի իրագործած 1921-1955 թթ. աքսորները, գնդակահարութիւնները, կացնահարումները, նաեւ«Հայաստանն առանց հայերի» ծրագրով՝ հայերի 1949 թ. զանգուածային աքսորը Ալթայ, անկասկած, համապատասխանում են Ցեղասպանութեան մասին 1948 թ. դեկտեմբերի 9-ի հաւաստագրի յօդուածներին: Եզրակացութիւնը հետեւեալն է. Հայոց եղեռնի 1915-1918 թ. փուլը Արեւմտահայաստանում կազմակերպելուց եւ երիտթուրքերի հետ իրագործելուց յետոյ Ռուսաստանը հայասպանութիւնը 1920 թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ հայերի 1949 թ. պատժագաղթը Ալթայ եւ Հայաստանում իր կազմակերպած 1988 թ. դեկտեմբերի 7-ի արհեստական երկրաշարժը, շարունակել է մեն-մենակ: Հետեւաբար՝ Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայ ժողովուրդը Հայոց Ցեղասպանութիւնը իրագործելու մեղադրանքով հատուցելու պահանջ պէտք է ներկայացնենեն ոչ թէ միայն Թուրքիային, այլեւ անպայման նա՛եւ Մեծ եղեռնը 1915 թ. մինչեւ 1988 թ. դեկտեմբերի 7-ը շարունակած Ռուսաստանին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply