Ռուս-բուլղարական բախման հայկական աստառը

0

Ռուսաստանի շուրջը վերջին շրջանում սեղմվող օղակում առանձնակի հետաքրքիր դեր ստանձնեց նրա ավանդական եւ ամենահավատարիմ սլավոնական դաշնակից համարվող Բուլղաիան: Երկու երկրների հարաբերությունների ստորգետնյա լարվածությունը հանկարծ ժայթկեց աննախադեպ ուժով բոլորովին անսպասելի առիթով՝ Օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրմանը նվիրված տոնակատարության ժամանակ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սոֆիա ժամանած ռուս եկեղեցու առաջնորդ Կիրիլը հարկ համարեց հրապարակայնորեն եւ ուղիղ եթերում Բուլղարիայի նախագահին արտահայտել իր դժգոհությունը վերջինիս կողմից իր երկրի ազատության համար պայքարին մասնակցող բոլոր ազգերին հայտած երախտագիտության պատճառով: Ռուս հոգեւոր առաջնորդը անվանեց դա պատմության խեղաթյուրում եւ հայտարարեց, որ Բուլղարիան ազատագրել էր թրքերից միայն Ռուսաստանը: Նախագահ Ռադեւը պարկեշտ կերպով նկտեց, որ Ռուսական կայսրությունը բազմազգ պետություն էր եւ նրա բանակում ծառայում էին բազմաթիվ ազգեր, որոնք բոլորն էլ արժանի են բուլղարների երախտագիտությանը: Կիրիլ Գունդյաեւին դա չհամոզեց եւ նա հատուկ նշեց, որ ոչ մի այլ ազգ կամ երկիր չի կարող հիշատակվել այս ենթատեքստում: Նման ՛՛մենաշնորհին՛՛ շատ ավելի կտրուկ պատասխան տվեց Բուլղարիայի վարչապետ Սիմեոնովը, ով անվանեց ռուս պատրիաարքին ԿԳԲ գործակալ եւ քաղտնի միլիարդատեր, ով չունի իրավունք բարոյախրատական քարոզներ կարդալ անկախ պետությանը:

Սակայն մեզ այս սկանդալում պետք է որ հետաքրքրի ոչ այնքան ռուս  հերթական պաշտոնյայի բնութագիրը, այլ մեզ, հայերիս առնչվող մի կարեւոր հանգամանք: Բուլղարիայի ազատգրումը, ռուս-թրքական պատերազմները եւ Բալկանյան ապստամբությունները սերտորեն կապված են եղել մեր ազգային ճակատագրի հետ: Դեպի Կոստանդնուպոլիս ու Բոսֆոր ձգտող Ռուսաստանը մեկ անգամ չէ որ փոխանակում էր հայության շահերը Բուլղարիայում սեփական հաշվարկների հետ: Սակայն չմոռանանք, որ Բալկանյան պատերազմներում Բուլղարիայի համար մարտնչում էին նաեւ հայ ազատամարտիկները, որոնցից ամենահայտնիներն են գեներալ Անդրանիկ Օզանյանը ու գնդապետ Գարեգին Նժդեհը: Ավելին՝ նրանք երկուսն էլ ստացել են Բուլղարիայի հերոսների կոչումը, երկրի բարձրագույն շքանշանները, երկուսի արձաններն էլ դրված են բուլղարական հողի վրա: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանում մի քանի տարի առաջ Սոչիի իշխանությունները քանդեցին հայ համայնքի կողմից այնտեղ տեղադրված Անդրանիկի կիսանդրին, իսկ Նժդեհի արձանը Երեւանում ՛՛արժանացել՛՛ է ռսական ԱԳՆ եւ խորհրդարանի հատուկ բողոքների:

Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի եկեղեցան առաջնորդի բարձրաձայնվող ռսական մենաշնորհը Բուլղարիայի ազատագրման հարցում բոլորովին էլ այդ երու պետությունների ներքին գործը չէ: Շատ հնարավոր է, որ նախագահ Ռադեւը չնշեց Բուլղարիայի հայ ազգային հերոսների անունները հենց այն պատճառով, որ քաջատեղյակ է նրանց նկատմամբ Մոսկվայի հիստերիկ վերաբերմունքից: Ինչեւե, այդ մասին պարզապես պարտավոր են հիշեցնել եւ բարձրաձայնել հայ պետական ատյանները եւ մտավորականները: Այլապես մենք արժեզրկում եւ ուրանում ենք Անդրանիկ Օզանյանի ու Գարեգին Նժդեհի հերոսկանան մասնակցությունը ոչ միայն բարեկամական Բուլղարիայի, այլ նաեւ հենց Հայաստանի ազատագրմանը: Քանզի ազատագրումը ավարտված չէ մինչեւ որ չի հաղթահարվել ստրկամտությունը, վախը եւ դավաճանությունը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply