Ս-300-ների ոչխարային լռությունը

0
Վերջին ռազմական զարգացումներն աշխարհում որոշ հարցեր են առաջացնում ՀՀ անվտանգության առումով՝ եւ ոչ միայն քաղաքական, այլ հենց զինվորական տեսակետից: Որքան հայտնի է, Սիրիայում ռազմական օդանավակայանները պաշտպանված են ռսկան Ս-300 եւ Ս-400 հակաօդային համակարգերով, սակայն ոչ իսրայելական օդուժի հարվածների դեպքում, ոչ երեկվա ԱՄՆ հարձակման ընթացքում չի գրանցվել ոչ մի փորձ պաշտպանել ռազմական օբյեկտները, որոնք ի միջի այլոց, սիրիականի հետ միասին օգտագործում է նաեւ այնտեղ տեղակայված ռսական օդուժը: Ի՛նչ է սա նշանակում՝ արդյո՞ք փառապանձ ռսական զենքը չի կարողանում անգամ մեկ կրակոց արձակել, թե՞ ռսները պարզապես հրաժարվում են պաշտպանել իրենց դաշնակցի եւ սեփական ռազմական օբյեկտները: Երկու դեպքում էլ սա լուրջ մտահոգության առիթ պետք է հանդիսանա սեփական ՀՕՊ-ը ռսներին հանձնած ՀՀ ՊՆ եւ մեր երկրի իշխանության համար:
Մյուս օրինակը ոչ պակաս մտահոգիչ է՝  երեք օր առաջ Հյուս.Կորեան արձակեց ՛՛Սկադ՛՛ մակնիշի իր մոտ եղած սովետական բալիստիկ հրթիռնեից մեկը եւ այն ընկավ ծով ընդամենը 60 կմ հեռավորության վրա, չանցնելով իր թռիչքային ուղու անգամ կեսը: Որքան հայտնի է, ՀՀ բանակի զորանոցում նույնպես գտնվում են նույն ՛՛Սկադ՛՛ տիպի հին սովետական հրթիռներ, որոնք ժամանակ առ ժամանակ մեծ շուքով ցուցադրվում են հեռուստատեսությամբ կամ շքերթների ժամանակ, իբրեւ մեր անվտանգության երաշխիքներից մեկը: Արդյո՞ք դրանց արնդյունավետությունն ու կիրառելիությունը նույն մակարդակում չէ, ինչ Հյուս.Կորեայում, նկատի առնելով դրանց հնությունը… Չեմ ակնկալում հարցերիս պատասխանը, սակայն գոնե ամպագոռգոռ ու պաթետիկ հայտարարություններ անելուց առաջ համապատասխան ատյանները թող մտածեն այս ամենի մասին: Թե չէ երկու թրքական ուղաթիռները 2014 թ. հոկտեմբերին երկու անգամ արդեն հատել էին ՀՀ սահմանը Մեծամորի ԱԷԿ-ի մատույցներում՝  Ս-300-ներով հագեցած հայկական եւ ռսական համատեղ ՀՈՊ-ի քար լռության ներքո..
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply