ՑԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ

0
Քանի որ Սերժ Սարգսյանին նրա մականունավոր թայֆայով հայ ազգը չի ընտրել, ուստի Թայֆան որոշեց ընտրել մեկ այլ ազգ և անցավ հայերի ազգափոխության կամ ցեղափոխության գործին:
2015 թվականի ուղեղները լֆիկացված ու դոդիկացած հայ ազգը ոչ միայն 1988 թվի հայությունը չէ, այլ անգամ 2008 թվի ժողովրդին է զիջում:
Կարո՞ղ եք պատկերացնել կենդանի Մոնթե Մելքոնյանի ու Լեոնիդ Ազգալդյանի օրոք այսօրվա լկտի «հերոսներին»: Կարո՞ղ եք պատկերացնել Ավետ Տերտերյանի ու Սոս Սարգսյանի կողքին այսօրվա ռաբիզ «վաստակավորներին»: Կարո՞ղ եք պատկերացնել հենց ձեզ` 1988 կամ 2008 թվականների ձեզ` այսօրվա բարոյալքված, նվաստացած, թևաթափ վիճակում:
Քսան տարում երիտհայերն արեցին ազգի հետ այն, ինչ թուրքերին չհաջողվեց կես հազարամյակում անել` փոխել հայ ազգն այն աստիճանի, որ ազգն այլեւս անկարող է փոխել ու թոթափել իր վզին նստած, իր կոկորդը բռնած մի ոհմակի…
Եթե մենք չենք անում հեղափոխություն, նրանք անում են ցեղափոխություն: Ցեղափոխություն` ցեղասպանության հարյուրամյակին…
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply