348 հոդվածով էլ պետք է մարդ դատվի

0

Հայաստանը երկիր չի դառնա ու ամեն պազիկի ոչնչություն վարորդ սաշիկ կամ իր եղբայր միշտ էլ կարող են իրենց շատ լավ զգալ բռնապետի դերում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում դեռ երբևէ որևէ քննիչ, դատախազ և դատավոր օրենքով նախատեսված արդարադատության դեմ կատարված հանցագործության մեղադրանքով քրեական պատասխանատվության չեն ենթարկվել որևէ անմեղ մարդու անհիմն ազատությունից զրկելու, կալանավորելու, ձերբակալելու, մեղադրանք հարուցելու ու դատապարտելու համար։
Այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում մարդիկ չեն հասկանա, որ անթույլատրելի է ոչ միայն իրենց կուսակիցների, ընկերների ու հարազատների ապօրինի ձերբակալություններն ու քաղաքականացված պրոցեսները, այլև ընդհանրապես ցանկացած այլ մարդու, նույնիսկ եթե նա իր քաղաքական հայացքներից տարբերվող հայացքներ ունի, անհիմն ու ապօրինի ձերբակալությունները, ամեն չմո կարող է Հայաստանում դիկտատոր լինի։
Ու կլինի, չկասկածեք։ Հայաստանն էլ դիկտատուրա կլինի։ Դրան էլ չկասկածեք։

Նաիրի Բադալյան

Share.

About Author

Leave A Reply