՛՛ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՛՛ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՀ ԱԳՆ-ԻՆ

0
Որքան հայտնի է, վերջերս ՀՀ ԱԳՆ պաշտոնական բողոք էր ներկայացրել ԱՄՆ մի հեռուստահաղորդավարի ՛՛հայ ազգի հասցեին անպարկեշտ արտահայտության՛՛ առիթով: Հետաքրքիր է՝ արդյո՞ք ՀՀ ԱԳՆ բողոքելու է ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանը Երեւանում վերացնելու Ռուսաստանի խորհրդարանական նոր նախաձեռնության ու ստորագրահավաքի առիթով: Ընդգծենք՝ սա ոչ թե հեռուստատեսային շոու-ծրագիր է, ինչպես ԱՄՆ-ի դեպքում, այլ Ռուսաստանի օրենսդիր մարմնի պաշտոնական դիրքորոշում: Եթե նման բողոք գոնե ֆորմալ ձեուով չի հրապարակվելու, ապա ՀՀ ԱԳՆ կարող է ողջ կազմով ընդգրկվել ռսական հեռուստատեսության ՛՛Քամեդի-քլաբ՛՛ հաղորդմանը, միանալով դրա հայ հաղորդավարներին:
Ի միջի այլոց, ՀՀ ԱԳՆ կազմում չգտնվեց անգլերեն շատ թե քիչ հասկացող մեկը, բացատրելու համար, որ սեւամորթ կատակերգու Թրեւըր Նոյի ՛՛թշվառ հայերի՛՛ մասին հիշատակումը ոչ թե անպատվություն էր մեր ազգին, այլ չակերտներում արված ակնարկ էր Թրամփի ռասիստական հայտարարությանը ՛՛աշխարհի կեղտոտ ծակերի՛՛ մասին եւ պարոն Նոյը դառնությամբ մեջբերում էր 20-րդ դարի սկզբի որոշ ամերիկացիների արտահայտությունները մեր փախստական նախնիների հասցեին: ՛՛Այժմ դուք նման ստորություն հայերի նկատմամբ ձեզ չեք թույլ տալու՝ այդպես չէ՞՛՛, – նշանակում էր Նոյի ծաղրանքը, թեեւ ոչ այնքան հաճելի  աստառով: Սակայն Ռուսաստանից հնչող վիրավորանքները Նժդեհի եւ հայ ազգի նկատմամբ լսվել են նաեւ ամիսներ առաջ եւ ոչ թե հեռուստահաղորդավարի, այլ ՌԴ ԱԳՆ խոսնակի մակարդակով, իսկ այժմ ստանում են նաեւ ՌԴ ՊետԴումայի հովանավորությունը:
ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի առկայության դեպքում, Ադրբեջանին միլիարդավոր դոլարների մահաբեր զենք մատակարարելու պարագայում, ՀՀ տնտեսության, էներգետիկայի, կապի, երկաթուղու ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող ռուսական կորպորացիաների ներկայության պայմաններում այս թշնամական քարոզարշավը հանդիսանում է կայսերական եւ քաղութային դրսեւորման ամենաստոր եւ ցինիկ արտահայտություն: Դրա բոլոր հետեւանքները ընկնում են Ռուսաստանի իշխանությունների վրա:
Երեւան, հունվարի 29, 2018 թ.
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply