”AMERICA, THANK YOU”

0

Այս լուսանկարն արվել էր 20-րդ դարի 20-ական թվականներին Գյումրվա ամերիկյան որբանոցում: Հայ որբ երեխաները, ում փրկել, կերակրել ու մեծացրել են ամերիկյան ժողովրդի օգնության շնորհիվ, այս եզակի լուսանկարում իրենց մարմիններով կազմել են ՛՛Շնորհակալություն, Ամերիկա՛՛ հսկայական գրությունը: Ես այդ լուսանկարն ընտրել եմ տասնյակ նման օրինակներից, որպեսզի ամերիկացիների ջանքերով փրկված 120 հազար հայ որբերի անունից այսօր մեղադրեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ստի, անշնորհակալության եւ ապերախտության համար: Մի քանի օր առաջ ռուսական հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում Ս.Սերգսյանը հենց Հայոց Ցեղասպանության առիթով հայտարարեց, որ ՛՛ԱՄՆ-ի համար շահերը միշտ էլ եղել են համամարդկային արժեքներից վեր՛՛: Չեմ ցանկանում պատմական փաստեր այստեղ շարադրել Եղեռնից հետո ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրված աննախադեպ մարդասիրական, նյութական եւ ռազմական օգնության մասին: Կսահմանափակվեմ առայժմ միայն այս պատմական լուսանկարով: Ակնհայտ է, որ Ս.Սարգսյանը, որի ընտանիքն իր ասելով չի տուժել Եղեռնից, լավ չի պատկերացնում ոչ հայ ժողովրդի իրական զգացմունքները, ոչ էլ ՀՀ նախագահին հարիր եւ անհարիր հայտարարությունների չափն ու սահմանը: Երեւի այդ մասին նրան տատիկը գյուղում չի պատմել:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply