՛՛ՊՈՒԾԻՆԳԵՅԹԻ՛՛ 8-ՐԴ ԶՈՀԸ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻ Է:

0

Մարտի 4-ին Ֆլորիդայում հանկարծամահ եղավ ոմն Ալեքս Օրոնովը, ԱՄՆ քաղաքացի, ով միջնորդ էր հանդիսանում վերջերս կայացած Թրամփի թիմի հանդիպմանը Պուծինի գործակալների հետ: Օրոնովը Ուկրաինայում ծնված եւ ժամանակին ԱՄՆ տեղափոխված մեկն էր եւ ուներ ազգակցական կապ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենի հետ եւ ընկերական հարաբերություններ եւս մի նախկին սովետական քաղաքացու, մաֆիական կապերով հայտնի, այժմ Թրամփի բիզնեսում ներգրավված Ֆելիքս Սաթերի հետ: Երեք շաբաթ առաջ նրանց երեքի օգնությամբ Թրամփի ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական գեներալ Ֆլիննին էր փոխանցվել ուկրաինացի պուծինամետ պատգամավոր Արտեմենկոյի նախագիծը, ըստ որի Ռուսաստանը առաջարկելու էր վարձակալել զավթած Ղրիմը Ուկրաինայից: Միաժամանակ նախատեսվում էր իշխանափոխություն Կիեւում եւ դա պետք է հանդիսանար Թրամփի եւ Պուծինի հանդիպման հարցերից մեկը: Հիշեցնեմ, որ փետրվարի սկզբին Սպիտակ տանը անսպասելիորեն հայտնվեց եւ որոշ տվյալներով հանդիպել էր Թրամփի հետ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով մնում է Մոսկվայի համար նախընտրելի թեկնածու Կիեւում Պուծինի համոր ցանկալի իշխանափոխույան դեպքում: Չմոռանանք նաեւ, որ Կրեմլի համար այդքան կարեւոր ուկրաինական թեման Թրամփի վարչախմբում ուներ ազդեցիկ հովանավոր համձինս նրա ընտրարշավի ղեկավար Փոլ Մանաֆորտի, ով մի քանի տարի առաջ հանդիսանում էր Ուկրաինայի վտարված բռնակալ Յանուկովիչի PR-օգնականը եւ 12 միլիոն դոլար աշխատավարձ էր ստացել նրանից իր ծառայությունների համար: Ֆլիննի հեռացումից հետո սկսված ռուս դիվանագետների եւ հետախույզների տարօրինակ մահերի շարքը լրացվեց այս անգամ արդեն ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Օրոնովի դեպքով, որն այսպիսով դարձավ 8-րդն այդ ցուցակում: Զավեշտակին այն է, որ Օրոնովը բնակվում էր եւ մահացավ Դոնալդ Թրամփին պատկանող ֆլորիդյան տներից մեկում:

Աղբյուրը՝ https://www.palmerreport.com/opinion/trump-russia-conspirator-alex-oronov-dies-suspiciously-he-lived-in-donald-trumps-building/1786/
ինչպես նաեւ՝ http://crooksandliars.com/2017/03/eighth-russian-connected-trump-found-dead

Հանուն խոսքի ազատության մեր կայքին աջակցելու համար/To support this site financially please use this account: 1570012863660101, Ameriabank, Yerevan, SWIFT ARMIAM22, Tigran Khzmalyan. The intermediary SWIFT is Deutsche Bank, Americas, New York, BKTRUS33

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply