ԻՆՉՊԵՍ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ ՛՛ՊՈՒԾԻՆԳԵՅԹԸ՛՛ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ

0

Եթե ՛՛Պուծինգեյթը՛՛ Թրամփի համար իրականություն դառնա, դրա կարեւորագույն հեղինակներից մեկը լինելու է MSNBC հաղորդավար Ռեչել Մեդդոուն: ՛՛Սա փորձության քար է՛՛ վերնագրով իր հերթական հետաքննության մեջ, լրագրողը Պուծինի եւ Թրամփի միջեւ մի ամբողջ գործակալական ցանց է հանում ջրի երես, մատնանշելով դրա կապը ՈՒկրաինայի վտարանդի բռնակալ Յանուկովիչի հետ: Ռեչելը ցույց է տալիս 12,5 միլիոն դոլարի ստացական, որը վճարվել էր Թրամփի ընտրարշավի ղեկավար Փոլ Մոնաֆորտին Յանուկովիչի կողմից՝ ծառայությունների համար: Սակայն այժմ հայտնվում են այդ կասկածելի գործարքի այլ դերակատարները, մասնավորապես նախկին ուկրաինացի օլիգարխ Ֆիրտաշը, Պուծինի երդվյալ հանձնակատարը, ով այժմ ապաստան է ստացել Ավստրիայում, վճարելով 120 միլիոն եվրո քաղաքացիության համար: ԱՄՆ-ը պահանջել էր արտահանձնել Ֆիրտաշին ամերիկյան քաղաքական շահերին վնասող նրա հանցանքների համար, սակայն արդյո՞ք ԱՄՆ Արդարադատության նորանշանակ քարտուղար Սեշընը կցանկանա պնդել նախորդ վարչախմբի որոշումը, իմանալով, որ Ֆիրտաշը շատ բան գիտի Թրամփի ու Պուծինի հարաբերությունների մասին…
Այդ ընթացքում շարունակում է թեժանալ արդեն հեռացված խորհրդական Մայք Ֆլիննի հետ կապվող հերթական սկանդալը: Եւ այն նույնպես կապված է Ուկրաինայի հետ՝ այս անգամ Թրամփի անձնական փաստաբան Քոհենը հայտնվեց տհաճ պատմության մեջ, նույն օրը երկու տարբեր բան ասելով ԱՄՆ երկու թերթերին ուկրաինացի պատգամավոր Արտեմենկոյի իր հանդիպման մասին: Պարզվեց, որ Յանուկովիչի նախկին կուսակից, ռսամետ պատգամավոր Արտեմենկոն փոխանցել էր Թրամփի փաստաբանին մի ծրար, որը պարունակում էր ռուս-ուկրաինական ՛՛հաշտեցման՛՛ նախագիծ, որը նախատեսում էր իշխանափոխություն Կիեւում եւ Ղրիմի պահպանումը Ռուսաստանի կազմում ՛՛վարձավճարի՛՛ դիմաց: Այդ ծրարը Կոհենը պետք է փոխանցեր այն ժամանակ դեռ գործող խորհրդական Ֆլիննին, եւ ասելով ՛՛Նյու Յորկ Թայմզին՛՛, որ նա փոխացել է դա, քիչ հետո փաստաբանը հրաժարվեց իր խոսքերից եւ ՛՛Վաշինգթոն փոստին՛՛ ասաց նույն օրը, որ ծրարը չի փոխանցել Սպիտակ տուն: Իսկ այդ հանդիպման կազմակերպման ու ամբողջ գործընթացի հետեւոմ կանգնած է Թրամփի եւս մի մտերիմ մարդ՝ ԽՍՀՄ-ում ծնված եւ ապագա ԱՄՆ նախագահի շահերը Ռուսաստանում ժամանակին ներկայացնող գործարար Սաթելը, ով կապված է եղել ռուսական մաֆիայի հետ եւ ենթարկվել էր քրեական պատասխանատվությանը: Այս անվերջ թվացող կծիկը տանում է դեպի Մոսկվա եւ ահա ինչու ամերիկյան լրագրողը փորձնաքար է համարում ԱՄՆ-ի ներկայիս վարչախմբի ունակությունն ու ցանկությունը սրբագրել եւ բացահայտել այս ողջ կասկածելի գործընթացը իրավական եղանակաով: Այլապես սկսվելու են այլ գործընթացներ…

source:
http://www.msnbc.com/rachel-maddow/watch/pursuit-of-shady-oligarch-a-test-of-doj-integrity-under-trump-881324611851?cid=sm_fb_maddow

Հանուն խոսքի ազատության մեր կայքին աջակցելու համար/To support this site financially please use this account: 1570012863660101, Ameriabank, Yerevan, SWIFT ARMIAM22, Tigran Khzmalyan. The intermediary SWIFT is Deutsche Bank, Americas, New York, BKTRUS33

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply