ԼՐՏԵՍՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ում

0

CIA եւ Pentagon-ը սկսել են թաքցնել գերգաղտնի տեղեկությունները ԱՄՆ նախագահից: Այս ապշեցուցիչ եզրակացությանն է եկել Observer թերթի վերլուծաբան Ջոն Շինդլերը ՛՛Լրտեսներն ապստամբություն են սկսել Թրամփի դեմ՛՛ հոդվածում: Մեջբերելով հետախուզության բարձրաստիճան աղբյուրները հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալությունը խուսափում է կիսվել Սպիտակ տան հետ գերկարեւոր ռազմավարական տեղեկություններով, կասկածելով, որ այդ գաղտնիքները հայտնի կդառնան թշնամիներին: Նույն պատճառով երեք շաբաթ առաջ Իսրայելի հետախուզությունը կրճատել է գաղտնի տեղեկությունների փոխանցումը ամերիկացիներին: Շշմելու խոստովանություն է արել Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, ասելով, որ ՛՛հունվարի 20-ից հետո Ռուսաստանն մշտական աչքեր ու ականջներ ունի Սպիտակ տանը՛՛: Ամենից հաճախ որպես գաղտնիքների արտահոսքի աղբյուր նշում են Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլիննին, սակայն չկա երաշխիք, որ խնդիրը սահմանափակվում է միայն նրա անձով: Նման իրավիճակ ԱՄՆ գերագույն իշխոնության մեջ երեւե չի եղել:

աղբյուրը՝ http://observer.com/2017/02/donald-trump-administration-mike-flynn-russian-embassy/

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply