ՌՈՒՍԱԿԱՆ ԶԼՄ ՈՐՊԵՍ ԹՐԱՄՓԻ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒ՞Ր

0

Նոր սկանդալ կապված ԱՄՆ նոր արտաքին քաղաքականության ճչացող անհեթությունների հետ, բռնկվել է ռուսական լրատվական ապատեղեկատվության պատճառով: Ամեն ինչ սկսվեց Բելառուսի վրա Լեհաստանի ենթադրական հարձակման մասին ապշեցուցիչ լուրից, որն անսպասելիորեն քննարկման առարկա է դարձել երկու օր առաջ Սպիտակ տան բարձրաստիճան շրջանակներում: Նման զարգացման մասին հարցում է եկել անվտանգության խորհրդից, հաղորդեց ամերիկյան MSNBC հեռուստատեսությունը, որի հաղորդավար Ռեչել Մեդոուն գտավ այս անհեթեթության աղբյուրը: Պարզվեց, որ ՛՛Լեհաստանը պատրաստվում է հարձակվել Բելառուսի վրա՛՛ սադրիչ վերնագրով կեղծիքը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերին տարածել էր ռուսական ՛՛Սպուտնիկ՛՛ հեռուստատեսությունը, որը հանդիսանում է ՛՛Russia Today” քարոզչական ապատեղեկատվական հսկայի դուստր ձեռնարկություն: Այն ժամանակ այդ սադրանքը միայն քմծիծաղ առաջացրեց ինչպես Բելառուսում, այդպես էլ Լեհաստանում, որտեղ քաջ գիտակցում են նման չեկիստական կեղծիքների նպատակն ու էժանությունը: Սակայն այժմ նույն ապուշությունը հանկարծ հասավ Սպիտակ տուն, ստանալով ԱՄՆ անվտանգության խորհրդի եւ մասնավորապես նախագահի խորհրդական Մայքլ Ֆլիննի ուշադրության եւ քննարկման բարձր հովանավորությունը: Սա արդեն ոչ միայն ծիծաղելի է, այլ նաեւ վտանգավոր, քանզի խոսում է Վաշինգթոնի նոր վարչախմբի սիրողական մակարդակի ու խոցելիության մասին, ինչպես նաեւ ցուցադրում է Թրամփի շրջապատի վրա ռուսական սադրիչ ազդեցության մակարդակը:

աղբյուր՝ http://www.politicususa.com/2017/02/04/trumps-white-house-thinks-poland-invaded-belarus.html

To support this site financially please use this account: 1570012863660101, Ameriabank, Yerevan, SWIFT ARMIAM22, Tigran Khzmalyan. The intermediary SWIFT is Deutsche Bank, Americas, New York, BKTRUS33

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply