ՍԱ ՏԱՐՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ՎԱԹՍՈՆ…

0

– Հոլմս, ու՞մ էր պետք սպանել ոստիկաններին Փարիզում նախագահական ընտրություններից երկու օր առաջ:

– Տարօրինակ հարց է, Վաթսոն: Հարցրեք՝ ու՞մ է դա ձեռնտու: Այդ դեպքում պատասխանը շատ ավելի պարզ է լինելու: Ո՞վ է բոլորից շատ շահագրգռված Ֆրանսիայում քաոսի եւ խուճապի տրամադրությունների ստեղծմամբ, այլատյացության ալիքի բարձրացմամբ եւ որպես արդյունք՝ ծայրահեղ ազգայնական, համարյա ֆաշիստական թեկնածու Մարին Լե Պենի հաղթանակով:

– Ո՞վ է այդ սրիկան, Հոլսմ…

– Դուք ի՞նչ է, թերթեր չե՞ք կարդում: Միայն մի երկրում է օրիորդ Լե Պենը ստացել ֆինանսական աջակցություն, միայն մի երկիր է նա այցելել վերջերս, հանդիպելով նրա նախագահի հետ:

– Աաա… Մոսկվա, Կրեմլ, Պուծին:

– Տեսնում եք, Վաթսոն, կարող եք, երբ ուզում եք…

– Բայց ինչպե՞ս է հաջողվում այդ ռուսներին կառավարել նման հեռավորության վրա գտնվող իրադարձությունները այդպիսի ճշգրտությամբ… Արդյո՞ք Դուք դավադրության տեսությունների զոհը չեք, սիրելի Հոլմս:

– Բացարձակապես: ՛՛Իսլամական պետության՛՛ գրոհայիններն ու կամավորները իրենց անվանում են ՛՛Ալլահի զինվորներ՛՛ եւ ինչպես բոլոր զինվորները ենթարկվում են հրամանների: 21-րդ դարում հրամանները վայրկյանապես փոխանցվում են ցանկացած տարածության վրա Համացանցի միջոցով: Փարիզ կամ Քյոլն, Բոստոն կամ Նից, Սթոքհոլմ կամ որեւե այլ տեղ: Իսկ ՛՛Իսլամական պետության՛՛ բանակի գրեթե կեսը կազմում են նախկին Խորհրդային Միությունից, նախեւառաջ Ռուսասատնից Իրաք եւ Սիրիա եկած ավազակները, որոնք տեղափոխվել են այնտեղ ռուսական հատուկ ծառայությունների օգնությամբ: Նրանց գաղափարական ղեկավարությունը կազմված է Իրաքի եւ Սիրիայի ԲԱԱՍ արաբական սոցիալիստական կուսակցության նախկին պաշտոնյաներից, որոնք ժամանակին ավարտել են Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան ՛՛Ժողովուրդների բարեկամության՛՛ ինստիտուտը: Նրանց ռազմական ղեկավարությունը հիմնականում Սադդամ Հուսեյնի նախկին բանակի սպաներ են, սովետական ռազմական ուսումնարանների շրջանավարտները: Մի՞թե Դուք կարծում եք,  որ ԱՄՆ ընտրությունների միջամտության համար միլիարդներ ծախսած, Ֆրանսիայի նախընտրական արշավում Լե Պենին միլիոններ վճարած Ռուսաստանը մի քանի հազար դոլար կամ եվրո կխնայի երկու-երեք ահաբեկիչներին զոհաբերելու եւ Փարիզում խուճապ ստեղծելու համար…

– Բայց ինչ է ուզում Ռուսասատնը Ֆրանսիայից, Հոլմս:

– Սա տարրական տրամաբանություն է, Վաթսոն: Բրիտանիայի չարաբաստիկ անջատվելուց հետո, Եվրոմիության առանցքը մնացել են Գերմանիան եւ Ֆրանսիան: Եթե հաղթի Մարին Լե Պենը՝ Ֆրանսիան կհետեւի մեր հիմարների օրինակին եւ միացյալ Եւրոպան կազմալուծվելու է: Անգամ տիկին Մերկելը միայնակ չի կարողանա զսպել առաջացող քաոսը: Իսկ առանձին-առանձին պարոն Պուծինը հեշտությամբ կաշառելու է, տապալելու է կամ ահաբեկելու է ցանկացած եւրոպական պետություն, հատկապես, որ նրան կօգնեն նրա համախոհները Հունգարիայում, Հունաստանում, Իտալիայում, Թուրքիայում: Պարոն Թրամփն էլ այդ դեպքում գերադասելու է գործարք կնքել Գազպրոմի ու Ռոսնեֆտի, այսինքն Պուծինի հետ:

– Դուք մղձավանջայիւն պատկեր եք նկարագրում, Հոլմս:

– Ֆրանսիացի մի արքա ասել էր, որ հանուն Փարիզի արժե կրոնափոխության գնալ: Պուծինի խաղադրույքն ավելի բարձր է, քան Փարիզը: Նա ուզում է վերահսկել ամբողջ Եւրոպան: Նա ուզում է պահպանել իր իշխանությունը, իր փողը, իր կյանքը: Նա չի կանգնելու ոչ մի բանի առաջ:

– Ուրեմն նրան պետք է կանգնեցնել:

– Տրամաբանական է, Վաթսոն: Խնդրեք միս Հադսոնին, թող պատվիրի մեզ երկու տոմս դեպի Մոսկվա:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply