՛՛ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ՛՛. ԱՆԳԵԼԱՆ ԸՆԴԴԵՄ ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻ

0

merkel-putinmerkel-puitin2 Թատրոնում եւ քաղաքականության մեջ կա այսպիսի հասկացություն՝ «մարմնի լեզու»: Դա յուրահատուկ արտահայտամիջոց է, որը խոսքերից խուսափելով, ուղերձ է մղում զրուցակցին կամ հանդիսատեսին այն իրական զգացմունքների մասին, որոնք արտացոլվում են դեմքի, աչքերի, մարմնի այլ մասերի շարժումներով: Հաճախ նման անխոս միջոցները շատ ավելի արտահայտիչ են եւ ինչպես կանոն՝ անկեղծ, քան բառերը:

Մարմնի իրական լեզվակռիվ տվեց վերջերս Մոսկվա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա ցուցադրաբար այցելեց  Ռուսաստան Կարմիր հրապարակում զինվորական շքերթից մեկ օր հետո` ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի գերեզմանին եւ կրկին ներողություն խնդրելով բոլոր սովետական ժողովուրդներից պատերազմի համար:

Սակայն Պուծինի հետ նրա անձնական հանդիպումը երկու քաղաքակրթությունների եւ քաղաքականությունների իսկական բախում էր, որտեղ ռուս նախագահը հանդես էր գալիս անցյալի պաշտպանի դերում, արդարացնելով Ստալինի ու Հիտլերի 1939-1941 թթ. դաշինքը, Լեհաստանի բաժանումը, ինչպես նաեւ այսօրվա ռուսական զավթիչ գործողություններն Ուկրաինայում: Որքան էլ անհեթեթ կարող է թվալ, հենց Գերմանիայի առաջնորդն է փորձում խաղաղություն հաստատել նախկին «եղբայրական» երկու սլավոնական ազգերի միջեւ: Սակայն տիկին Մերկելը գերմանական շիտակությամբ ու հստակությամբ անվանեց անընդունելի եւ «հանցավոր» ռուսական գործողություններն Ուկրաինայում եւ կտրուկ հերքեց անցյալի վերաբերյալ Պուծինի բոլոր ակնարկները:

Բավական է ուշադիր դիտել այս երկու պաշտոնական լուսանկարները, հասկանալու համար այն խորն անդունդը, որը բաժանում է Եւրոպան Պուծինից, ով «կորցրել է իրականության զգացումը», ինչպես բնորոշեց նրան նույն Մերկելը դեռեւս մեկ տարի առաջ: Մարմնի լեզուն բավական պերճախոս է…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply