РОССИЯ – АРМЯНАМ: ДО ГЕНОЦИДА И ПОСЛЕ/ՌՈՒՍԻԱՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ` ԵՂԵՌՆԻՑ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ

2

Специальная прокламация царя Николая 2-го, 1914, сентябрь: «Армяне! В возвышенном порыве народы всей Великой России от запада до востока поднялись на Наш призыв. Армяне, после 5-векового деспотического ига, под которым много ваших изнемогали и тогда, когда так много других подвергаются еще более гнусным оскорблениям, час свободы наконец пробил для вас. Ваша вековая верность – для Нас залог тому, что вы ждете в эти торжественные дни исполнять все ваши обязанности с непоколебимой верой в окончательный успех наших армий и правоту. Армяне! Соединенные с вашими кровными братьями (западными армянами) под скипетром Царя, наконец, вы узнаете сладости свободы и правосудия».

Два года спустя, в разгар Геноцида армян – из заявления главы МИД России А.Сазонова, 1916, июль:

«Что касается предоставления широкой автономии армянам, то не надо забывать, что в отвоеванных у турков нашими войсками землях они никогда не составляли большинство. А после карательных операций турков – численное соотношение еще более изменилось не в пользу армян, которые ныне составляют не более чем 25 % этой территории (Западной Армении). В этих условиях предоставление автономии армянам будет иметь воистину несправедливые последствия, и нельзя ни в коей мере допустить, чтоб они (армяне) закабалили составляющих большинство мусульман».

——
Ռուսիո արքա Նիկոլայ 2-ի հրովարտակից, 1914, սեպտեմբեր. «Հայեր: Մեր կանչով Մեծն Ռուսիո ժողովուրդները վսեմ պոռթկումով ոտքի են ելել՝ արևուտքից մինչ արևելք: Հայեր, 5-դարյա բռնապետական լծից հետո, որի տակ տանջվում էին ձեր հայրենակիցները, և հիմա, երբ էլ ավելի դաժան կտտանքների են ենթարկվում նրանք՝ վերջապես ազատության ժամը եկել է ձեր համար: Ձեր դարավոր հավատարմությունը՝ մեզ համար այն գրավականն է, որ այս հանդիսավոր օրերին դուք համոզված ու պատրաստ եք անսասան հավատով իրականացնել ձեր բոլոր պարտականությունները՝ մեր զորքերի վերջնական հաջողության հասնելու գործում: Հայեր: Ցարի իշխանության ներքո միավորվելով ձեր արյունակից եղբայների (արևմտյահայերի) հետ, վերջապես, դուք կճաշակեք ազատության և արդարադատության քաղցրությունը»:

Երկու տարի անց, հայոց եղեռնի ընթացքում`Ռուսաստանի արտգործնախարար Ս. Սազոնով, 1916 թ., հուլիս.

«Ինչ վերաբերում է հայերին լայն ինքնավարություն տալուն, ապա պետք չէ մոռանալ, որ մեր զորքերի կողմից թուրքերից գրավված հողերում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել: Իսկ թուրքերի պատժիչ գործողություներից հետո՝ թվական հարաբերությունն էլ ավելի է փոխվել ի վնաս հայերի, որոնք ներկայումս հազիվ թե կազմեն այդ տարածքի (Արևմտյան Հայաստանի) բնակչության 25 %-ը: Այս պայմաններում հայերին ինքնավարություն տալը իրապես անարդար հետևանք կունենա, եւ չի կարելի որևիցե կերպ թույլ տալ, որ նրանք (հայերը) ստրկացնեն մեծամասնություն կազմող մահմեդականներին»:

Share.

About Author

Tigran Khzmalyan

2 Comments

  1. Ցարական Ռուսաստանի Հայաստանի հանդէպ վերոնշեալ դաւաճանութիւնը բխում էր նրա կայսրութեան «ծայրամասերի» նկատմամբ նրա կայսերապաշտ ու գաղութարար քաղաքականութիւնից: Նոյն գործելակերպ գործադրեց Խորհրդային Ռուսաստանը նրա կողմից խորհրդայնացուած Հայաստանի Հանրապետութեան հանդէպ 1920-ական թուականներին, նախընտրելով սիրաշահել Թուրքիան եւ «Ադրբեջան»ը՝ Հայաստանի տարածքների հաշւոյն: Ցաւոք սրտի նման քաղաքականութեան առնուազն տարրերը մենք նշմարում ենք այսօր՝ Արցախի խնդրի լուծման շուրջ (ռազմական օգնութիւն ե՛ւ հայերին, ե՛ւ ազէրիներին՝ ըստ «բաժանի՛ր որպէսզի տիրէս» սկզբունքի), ինչպէս նաեւ Ռուսաստանի Հայաստանի հանդէպ ընդհանուր գաղութարար քաղաքական ու տնտեսական վարուելակերպի մէջ: Սակայն իմ խորին համոզմամբ այս ամբողջը ամենեւին չէ նշանակում որ Հայերը Ռուսիոյ հանդէպ պիտի կիրառեն հակառուսական քաղաքականութիւն, օրինակ իրենք զիրենք Կիեւեան յանցաւոր խունտայի հետ համամիտ ու միակողմանիօրէն արեւմտամէտ հրճակեն: Արեւմուտքը իր հերթին այդքան հայասէր քաղաքականութիւն էլ չէ վարում: ԱՄՆը մինչեւ այժմ Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս չճանաչեց (ի միջի այլոց ի տարբերութիւն Ռուսաստանին), գերադասելով նրա ռազմավարական յարաբերութիւնները դաշնակից Թուրքիայի հետ չփչացնել: Նոյնն է պարագան Գերմանիոյ: Իմ կարծիքով Հայաստանը եւ Սփիւռքը Ռուսաստանի նկատմամբ պիտի որդեգրեն հաւասարակշռուած քաղաքականութիւն՝ նրա եւ Արեւմուտքի միջեւ ճարպիկ կերպ խուսանաւելով ու նրանց միջեւ գոյութիւն ունեցող արմատական հակասութիւնները հմտօրէն օգտագործելով: Իսկ առաջին հերթին՝ Հայաստանը պիտի իր բազմաթիւ ու տագնապալի ներքին խնդիրներ լուծէ, եւ այդ պիտի կատարի ինքնուրոյն, իր ներքին ուժով, որը, փառք Աստուծոյ, դեռ կայ: Այդ դէպքում նրան կը յարգեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Արեւմուտքը եւ կը փորձեն սիրաշահել:

  2. Tsarakan Rusastane misht Hayastanin ognela, bayts Lenini pes davajan ev tsakhvatsnere Rusastani anune qtselen, vorovhetev urish planner unein tal Rusastani ev urish erkrneri harstutyne Amerikiayi bankirnerin, orinak Rotshildin, vore hima Ukrainane arnum. Dra masin bolore arden giten.

Leave A Reply