Հուլիսի 26-ն ու 27-ը

0
Հուլիսի 26
657 Սիփինի ճակատամարտում սուննի մահմեդականները խաբեությամբ հաղթեցին շիաներին: Նրանք իրենց նիզակնեը «զարդարել էին» Ղուրանի էջերով:
1775 Բենջամին Ֆրանկլինը նշանակվեց հյուսիսամերիկյան նահանգների գլխավոր փոստմեյստեր:
1805 Վեզուվի ժայթքման արդյունքում ավերվեց Նեապոլ քաղաքի զգալի մասը. զոհվեց մոտ 26 հազար մարդ:
1847 Աֆրիկայում հռչակվեց սևամորթների առաջին անկախ պետությունը: Այն հիմադրել էին ԱՄՆ-ում ազատություն ստացած ստրուկները:
1865 Անգլիացի դոկտոր Ջեյմս Բերիի մահից հետո պարզվեց, որ այդ անվան տակ երկար տարիներ թաքնված է եղել կինը:
1885 Ծնվեց ֆրանսիացի գրող Անդրե Մորուան:
1894 Ծնվեց անգլիացի գրող Օլդոս Հաքսլին:
1943 Ծնվեց «The Rolling Stones» խմբի վոկալիստ Միք Ջագերը: 1957 ԽՍՀՄ-ում արձակվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:
27 հուլիսի
1586 Անգլիացի ծովագնաց Ուոլտեր Ռելին առաջինը Բրիտանիա բերեց ծխախոտը:
1656 Փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան իր հայացքների համար արտաքսվեց Ամստերդամի հրեական համայնքից ու իր տնից:
1694 Հիմնադրվեց Անգլիայի բանկը:
1794 Թերմիդորի 9-ի հեղարջումը Փարիզում: Ֆրանսիական մեծ հեղափոխության անկումը:
1841 Մենամարտում զոհվեց ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը:
1844 Վախճանվեց անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ջոն Դալթոնը: 1866 Ավարտվեց Բրիտանիա-ԱՄՆ ստորջրյա տրանսատլանտյան հեռագրային կաբելի տեղակայումը:
1915 Ծնվեց իտալացի երգիչ, տենոր Մարիո Դել Մոնակոն:
1945 Հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար Ալեքսանդր Սոլժենիցինը դատապարտվեց 8 տարվա ուղղիչ-աշխատանքային գաղութի:
1953 Ավարտվեց 1950-ից շարունակվող Կորեական պատերազմը: Զույգ Կորեաների միջև հաստատվեց զինադադար ու ստեղծվեց դեմարկացիոն ապառազմականացված գոտի:
1968 Չեխոսլովակիայի քաղաքական գործիչ Ալեքսանդր Դուբչեկն հայտարարեց, որ երկիրը շարունակելու է սկսած ռեֆորմները և ոչ մի քայլ չի նահանջի դրանցից:
1977 Գրոսմայստեր Վիկտոր Կորչնոյը քաղաքական ապաստան խնդրեց Ամստերդամում:
1980 Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը բաց նամակով դիմեց Լեոնիդ Բրեժնևին` դատապարտելով Աֆղանստանում շարունակվող սովետական ագրեսիան:
1994 Հնդկաստանի պառլամենտն արգելեց նորածինների սեռը որոշող թեստերը, քանի որ երկրում աճել էր աղջիկների պատճառով կատարվող աբորտների թիվը:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply