Հունիսի 13

0

1373 Կնքվեց աշխարհի հնագույն` անգլո-պորտուգալական դաշինքի մասին պայմանագիրը:
1773 Ծնվեց անգլիացի գեոֆիզիկոս. աստղագետ, լեզվաբան, երաժշտագետ ու եգիպտաբան Թոմաս Յունգը:
1782 Շվեյցարիայում գրանցվեց «վհուկների» վերջին մահապատիժը. (ի կատար ածվեց Աննա Գելդիի մահվան դատավճիռը):
1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայ հերոս, սպա Էռնո Քիշը (Քեշիշյան):
1831 Ծնվեց շոտլանդացի ֆիզիկոս, Կավենդիշի լաբորատորիայի հիմնադիր Ջեյմս Մաքսվելը:
1865 Ծնվեց իռլանդացի բանաստեղծ, 1923 Նոբելյան դափնեկիր Ուիլյամ Բաթլեր Յեյթսը:
1899 Ծնվեց Ակսել Բակունցը:
1920 Ժնևում բացվեց ֆեմինիստների միջազգային կոնգրեսը:
1941 Հունիսի 13-լույս 14-ի գիշերը սկսվեց ԽՍՀՄ կազմում նոր ընդգրկված Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի բնակիչների զանգվածային աքսորը Սիբիր:
1942 ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը որոշում ընդունեց ստրատեգիական ծառայությունների (ապագա Կենտրոնական հետախուզական) վարչությունն ստեղծելու մասին:
1944 Ծնվեց հարավկորեացի քաղաքական գործիչ, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
1948 Բիրման (այժմ` Մյանմա) հայտարարեց կոմունիզմի կառուցումն սկսելու մասին:
1949 Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը` հայերի մեծ աքսորը Ալթայի երկրամաս. Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասից աքսորվեց շուրջ 15 հազար մարդ:
1956 Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջին եզրափակիչը: Փարիզում հանդիպեցին Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիական «Ռեյմսը»: Հաղթեց «Ռեալը» 4:3:
1966 Հռոմի Պողոս VI Պապը վերացրեց 1557-ից գործող «արգելված գրքերի ցուցակը»:
1992 Ռուսական բանակը զավթեց Շահումյանի եւ Գետաշենի շրջանները հյուսիսային Արցախում, վտարելով այնտեղից հազարավոր հայերի եւ փոխանցելով տարածքը ադրբեջանական վերահսկողության տակ:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply