ՀՈՒՆԻՍԻ 23

0

Միջազգային օլիմպիական օրը` 1894-ի հունիսի 23-ին Փարիզում կազմավորվեց միջազգային օլիմպիական կոմիտեն:

1724 Ռուսական և Օսմանյան կայսրությունները կնքեցին Կոստանդնուպոլսի պայմանագիրը, որով Ռուսաստանը պահպանեց Կասպյան շրջանը, իսկ Անդրկովկասի մնացյալ հատվածն անցավ Թուրքիային, թեև այն Պարսկաստանի տիրապետության տակ էր:
1803 Ռոբերտ Ֆուլտոնը Սեն գետի վրա ցուցադրեց իր շոգենավը:
1846 Բելգիացի Ադոլֆ Սաքսն ստացավ սաքսաֆոնի արտոնագիրը:
1852 Վախճանվեց ռուս նկարիչ Կառլ Բրյուլովը:
1868 Ամերիկացի Քրիստոֆեր Լաթամ Շոուլզն արտոնագրեց առաջին տպագրական մեքենան։
1889 Ծնվեց ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովան:
1956 Վախճանվեց սփյուռքահայ գրող Մայքլ Արլեն (Տիգրան Գույումջյանը):
1959 Վախճանվեց ֆրանսիացի գրող, բանաստեղծ, երաժիշտ Բորիս Վիանը:
1985 Ատլանտյան օվկիանոսի վրա ահաբեկիչները պայթեցրին «Air India» ընկերության «Boeing 747» ինքնաթիռը. զոհվեց 329 մարդ:
1990 Սկսվեց 1944-ին աքսորված թաթարների վերադարձը Ղրիմ:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply