հունիսի 28–ը

0

548 Վախճանվեց Բյուզանդիայի Թեոդորա կայսրուհին:
1569 Լյուբլինյան ունիայով միավորվեցին Լեհաստանն ու Լիտվան:
1577 Ծնվեց ֆլամանդական նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:
1644 Շրջիկ թատերախմբի դերասան Ժան Բատիստ Պոկլենը հանդես եկավ Մոլիեր ծածկանունով:
1712 Ծնվեց ֆրանսիացի փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:
1877 Ռուս-թրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը։
1914 Գավրիլ Պրինցիպը սպանեց Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին ու նրա կնոջը, ինչն էլ դարձավ Առաջին աշխարհամարտի առիթը:
1919 Ստեղծվեց Ազգերի լիգան:
1919 Ստորագրվեց Առաջին աշխարհամարտն ավարտող Վերսալյան հաշտության պայմանագիրը:
1933 Մոսկվայում լայնածավալ բռնություններ սկսվեցին գնչուների դեմ` աքսորվեց 5470 մարդ:
1967 Իսրայելը գրավեց Արևելյան Երուսաղեմը:
1970 Երևանի կենդանաբանական այգուց փախավ Վովա փիղը։
1992 Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։
2001 Հարավսլավիայի և Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը, որպես պատերազմի հանցագործ, հանձնվեց Հաագայի դատարանին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply