ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-28

0

27 նոյեմբերի
511 Վախճանվեց Ֆրանկների պետության հիմնադիր Քլոդվիգ I թագավորը:
1701 Ծնվեց ջերմության սանդղակի հիմնադիր, շվեդ աստղագետ, երկրաբան ու մետեորոլգ Անդերս Ցելսիուսը:
1874 Ծնվեց Իսրայելի առաջին նախագահ Հաիմ Վեյցմանը:
1894 Ծնվեց ճապոնացի բիզնեսմեն, «Matsushita Electric» («Panasonic») ֆիրմայի հիմնադիր Մացուշիթա Կոնոսուկեն:
1895 Ալֆրեդ Նոբելն ստորագրեց իր ունեցվածքը Մրցանակային ֆոնդին փոխանցելու մասին կտակը:
1901 Վախճանվեց ամերիկացի արդյունաբերող, հայտնի ֆիրմայի հիմնադիր Կլեմենտ Ստուդեբեքերը:
1918 Ծնվեց ուկրաինացի գիտնական, մետալուրգ, Ուկրաինայի ակադեմիայի նախագահ Բորիս Պատոնը:
1918 Հիմնադրվեց Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիան:
1921 Ծնվեց Չեխոսլովակիայի պետական գործիչ, «Պրագայի գարուն» ռեֆորմների նախաձեռնող Ալեքսանդր Դուբչեկը:
1937 Երևանի բանտում վախճանվեց Եղիշե Չարենցը:
1953 Վախճանվեց ամերիկացի դրամատուրգ, 1936–ի Նոբելյան դափնեկիր Յուջին Օ՚Նիլը:

28 նոյեմբերի
1443 Գեորգ Սքանդերբեգն ազատագրեց Քրույան և այնտեղ բարձրացրեց Ալբանիայի դրոշը
1520 Ֆերնան Մագելանն հարավից շրջանցեց Հարավային Ամերիկան և Ատլանտյան օվկիանոսից մտավ Խաղաղ օվկիանոս:
1670 Փարիզի «Պալե Ռոյալ» թատրոնում տեղի ունեցավ Մոլիերի «Քաղքենին ազնվական» պիեսի պրեմիերան:
1859 Վախճանվեց ամերիկացի գրող Վաշինգթոն Իրվինգը:
1880 Ծնվեց բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը:
1881 Ծնվեց ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը:
1893 Նոր Զելանդիան դարձավ առաջին երկիրը, որտեղ կանայք մասնակցում են ընտրություններին
1912 Ալբանիան հռչակեց իր անկախությունը Օսմանյան կայսրությունից
1915 Վախճանվեց մանկավարժ և դերասան Սեդրակ Մանդինյանը:
1916 Վախճանվեց ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը:
1918 Սովետական Ռուսաստանը հարձակվեց Էստոնիայի վրա. սկսվեց Էստոնիայի 1918-20թթ. Ազատագրական պատերազմը:
1939 Վախճանվեց բասկետբոլն ստեղծած Ջեյմս Նեյսմիթը:
1943 Սկսվեց ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Թեհրանի կոնֆերանսը:
1950 Ստեղծվեց Ասիայի և Խաղաղովկիանոսյան պետությունների «Կոլոմբոյի ծրագիր» միջազգային կազմակերպությունը:
1954 Վախճանվեց իտալացի ֆիզիկոս, 1938–ի Նոբելյան դափնեկիր Էնրիկո Ֆերմին:
1964 Դեպի Մարս ուղարկվեց ամերիկյան «Մարիներ 4» ավտոմատ միջմոլորակային կայանը:
1975 Հռչակվեց Արևելյան Թիմորի անկախությունն Ինդոնեզիայից:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply