Սեպտեմբերի 26-27

0

26 սեպտեմբերի
1141 Ծնվեց պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, գրող Նիզամին:
1724 Թրքական բանակը գրավեց Երևանը:
1815 Փարիզում Ավստրիան, Պրուսիան և Ռուսաստանը ստորագրեցին Եվրոպայում հեղափոխական և ազգային-ազատագրական շարժումների դեմ ուղղված երեք միապետների «Սրբազան դաշինք» ստեղծելու մասին պայմանագիրը:
1869 Ծնվեց Կոմիտասը:
1888 Ծնվեց անգլո-ամերիկյան բանաստեղծ, 1948թ. Նոբելյան դափնեկիր Թոմաս Սթեռնզ Էլիոթը:
1898 Ծնվեց ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը:
1932 Ծնվեց այլախոհ գրող Վլադիմիր Վոյնովիչը:
1945 Վախճանվեց հունգարացի դաշնակահար և երաժիշտ Բելա Բարթոկը:
1950 ՄԱԿ-ի զորքերը ազատագրեցին Հյուսիսային Կորեայի կողմից գրավված Սեուլը:
1960 Ֆիդել Կաստրոն արտասանեց ՄԱԿ-ի պատմության ամենից երկար ճառը` 4 ժամ 29 րոպե:
1968 Հրապարակվեց սոցիալիստական երկրների սահմանափակ ինքնուրույնության մասին «Բրեժնևի դոկտրինը»:
1969 Անգլիայում թողարկվեց «Բիթլզի» վերջին ստուդիական «Abbey Road» ալբոմը:
1973 Վախճանվեց իտալացի դերասանուհի Աննա Մանյանին:
1978 Ծնվեց հայոց բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը:
1990 Վախճանվեց իտալացի գրող Ալբերտո Մորավիան:
2013 Վախճանվեց դերասան Սոս Սարգսյանը:

27 սեպտեմբերի
1480 Իսպանիայի տիրակալներ Իզաբել Կաստիլիացին ու Ֆերդինան Արագոնացին Հռոմի Պապ Սիքստոս IV սանկցիայով երկրում հիմնեցին իսպանական ինկվիզիցիան:
1529 Օսմանյան Սուլեյման I սուլթանն սկսեց Վիեննայի պաշարումը:
1821 Մեքսիկան անկախություն ստացավ Իսպանիայից:
1822 Ֆրանսիացի հնագետ Ժան Ֆրանսուա Շամպոլեոնը հայտնեց Ռոզեթի քարի վերծանման մասին:
1829 Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած արշավախումբը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ առաջինը հաղթահարեց Արարատի գագաթը:
1914 Վախճանվեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Նիկոլ Դումանը:
1917 Վախճանվեց ֆրանսիացի նկարիչ ու քանդակագործ Էդգար Դեգան:
1940 Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան Բեռլինում կնքեցին Եռյակ դաշինքը:
1941 Հռչակվեց Սիրիայի անկախությունը:
1958 Ծնվեց շոտլանդացի ժամանակակից գրող Իրվին Ուելշը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply