Սեպտեմբերի 29

0

106 ն.թ.ա. ծնվեց և 48 ն.թ.ա. նույն օրը վախճանվեց Հին Հռոմի ռազմական ու պետական գործիչ Գնեոս Պոմպեոս Մեծը:

1547 Ծնվեց իսպանացի գրող Միգել Սերվանտեսը:

1650 Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացեց աշխարհում առաջին ամուսնության գործակալությունը:

1793 Անգլիական մարզական հանդեսում առաջին անգամ գրվեց թենիսի մասին:

1897 Բուենոս Այրեսի «Օլիմպո» թատրոնում, «Կրեոլյան դատաստան» ներկայացման ժամանակ առաջին անգամ կատարվեց տանգոն:

1902 Վախճանվեց ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան:

1912 Ծնվեց իտալացի կինո ռեռժիսյոր Միքելանջելո Անտոնիոնին:

1913 Վախճանվեց գերմանացի ինժեներ և գյուտարար Ռուդոլֆ Դիզելը:

1913 Ծնվեց ամերիկացի կինոռեժիսյոր Սթենլի Կրամերը:

1916 Ամերիկյան «Standard Oil» նավթային ընկերության հիմնադիր Ջոն Ռոքֆելլերը դարձավ աշխարհում առաջին միլիարդատերը:

1922 Պետրոգրադից հեռացավ «Օբերբուրգոմիստր Հաքեն» , ասպես կոչված ՛՛փիլիսոփաների շոգենավը՛՛` Արևմուտք տանելով բոլշևիկներին մերժած մտավորականներ. Ն Բերդյաևին, Ս, Ֆրանկին, Ի. Իլյինին, Ս. Տրուբեցկոյին, Բ. Վիշեսլավցևին, Ա. Կիզեվետտերին, Մ. Իլյինին, Մ. Նովիկովին, Ա. Ուգրիմովին, Վ. Զվորիկինին, Ն. Ցվետկովին, Ի. Բակկալին, Վ, Յասինսկուն ր այլոց:

1938 Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի միջև ստորագրվեց Մյունխենյան գործարքը, որով Սուդեթի մարզն անջատվեց Չեխոսլովակիայից ու տրվեց Գերմանիային:

1957 Օզյորսկ քաղաքի (ՌԴ Չելյաբինսկի մարզ) «Մայակ» ձեռնարկությունում տեղի ունեցավ ռադիացիոն վթար:

1985 Վախճանվեց աստղագետ Բենիամին Մարգարյանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply