Փետրվարի 26-ը

0

1714 Պյոտր I–ն արգելեց սպայական կոչում շնորհել որպես շարքային չծառայած ազնվականներին:

1802 Ծնվեց ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն:

1815 Նապոլեոն Բոնապարտը փախավ աքսորավայր Էլբա կղզուց:

1832 Լեհաստանը բռնակցվեց Ռուսաստանին:

1834 Վախճանվեց լիթոգրաֆիայի գյուտարար Յոհան Զենեֆելդերը:

1848 Ֆրանսիայում վերացվեցին ազնվական տիտղոսները:

1917 Նյու Յորքի «Victor» ստուդիան կատարեց առաջին ջազային ձայնագրությունը:

1919 ԱՄՆ Արիզոնա նահանգում հիմնվեց «Մեծ Կանիոն» ազգային պարկը:

1935 Շոտլանդացի ֆիզիկոս, գյուտարար Ռոբերտ Ուոթսոն–Ուոթը փորձարկեց «ռադարը» (RAdio Detection And Ranging):

1971 Վախճանվեց ֆրանսիացի կատակերգու դերասան Ֆերնանդելը:

1990 Սկսվեց սովետական զորքերի դուրսբերումը Չեխոսլովակիայից:

2004 Լատվիայի Սեյմը ընդունեց ՆԱՏՕ–ին միանալու մասին օրենքը:

2013 Վախճանվեց պատմաբան, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյան

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply