1 նոյեմբերի

0

1512 Առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց Միքելանջելոյի նկարած` Սիքստինյան կապելլայի առաստաղը:
1520 Հայտնագործվեց Մագելանի նեղուցը:
1604 Լոնդոնի «Whitehall Palace թատրոնում տեղի ունեցավ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության պրեմիերան:
1755 Տեղի ունեցավ Լիսաբոնի ավերիչ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին. զոհվեց մոտ 100 հազար մարդ:
1871 Ծնվեց կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
1899 Զոհվեց հայ ազատագրական շարժման հերոս Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյանը):
1911 Ծնվեց ֆրանսահայ գրող Անրի Թրուայան (Լևոն Թորոսյանը):
1922 Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի պահանջով հրաժարական տվեց օսմանյան վերջին սուլթան Մեհմեթ VI-ը՝ Օսմանյան կայսրությունում վերացվեց միապետությունը:
1943 Ծնվեց բելգիացի երգիչ Սալվատորե Ադամոն:
1952 ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվեց ջրածնային ռումբի փորձարկում:
1954 Ալժիրում սկսվեց զինված ապստամբություն ֆրանսիական գաղութային իշխանությունների դեմ:
1955 Վախճանվեց ամերիկացի հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին:
1972 Վախճանվեց ամերիկացի գրող Էզրա Փաունդը:
1977 Վախճանվեց զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը:
1993 Ստեղծվեց Եվրոպայի Միությունը:
1998 Ստեղծվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply