10.VIII

0

586 մթա. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II թագավորը ավերեց Երուսաղեմն ու այրեց Սողոմոնի կառուցած տաճարը:
1500 Փոթորկի պատճառով հիմնական նավատրմից կտրված պորտուգալացի ծովագնաց Դիոգու Դիաշը հայտնագործեց Մադագասկար կղզին:
1539 Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկ I-ը ֆրանսերենը դարձրեց պետական լեզուն:
1675 Անգլիայի Կարլոս II թագավորը դրեց Գրինվիչի աստղադիտարանի առաջին քարը:
1792 Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ապստամբները գրավեցին Թյուիլրի պալատն ու ձերբակալեցին Լյուդովիկոս XVI թագավոևրին:
1833 Հիմնադրվեց Ուինդի-Սիթի գյուղակը, որի վրա էլ աճեց Չիկագո քաղաքը:
1846 Անգլիացի քիմիկոս ու միներալագետ Ձեյմս Սմիթսոնի կտակած միջոցներով բացվեց ԱՄՆ-ի առաջին գիտահետազոտական` Սմիթսոնյան հաստատությունը:
1890 Ծնվեց շվեյցարացի գործարար Անրի Նեսթլեն:
1911 Մեծ Բրիտանիայի պառլամենտի վճռով Լորդերի պալատը զրկվեց բացարձակ վետոյի իրավունքից:
1912 Ծնվեց բրազիլացի գրող Ժորժի Ամադուն:
1960 Ծնվեց իսպանա-ամերիկացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը:
1985 Հեռավոր Արևելքում, Չաժմա ծովախորշում (Շկոտովո-22 ավան) գտնվող խորհրդային К-431 ատոմային սուզանավում տեղի ունեցավ ռադիացիոն վթար, որի արդյունքում զոհվեցին 11 սպա և նավաստի:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply