11 հունիսի

0

1184 մ.թ.ա. հույները խորամանկությամբ գրավեցին Տրոյան:
1125 Ազազի ճակատամարտում խաչակիրները հաղթեցին սելջուկներին:
1580 Իսպանացի կոնկիստադորները հիմնեցին Բուենոս Այրեսը:
1742 Բենջամին Ֆրանկլինը ստեղծեց խոհանոցային սալօջախը:
1776 ԱՄՆ-ում անկախության հռչակագիրը գրելու համար ստեղծվեց «Հինգի կոմիտեն», որի անդամներ էին Թոմաս Ջեֆերսոնը, Բենջամին Ֆրանկլինը, Րոջեր Շերմանը, Րոբերթ Լիվինգսթոնը և Ջոն Ադամսը
1859 Վախճանվեց ավստրիացի պետական գործիչ Կլեմենս ֆոն Մետերնիխը:
1864 Ծնվեց գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը:
1899 Ծնվեց ճապոնացի գրող, 1968թ. Նոբելյան դափնեկիր Յասունարի Կավաբատան:
1903 Պետական հեղաշրջման ժամանակ սպանվեց Սերբիայի թագավոր Ալեքսանդր Օբրենովիչը:
1910 Ծնվեց ֆրանսիացի օվկիանոսագետ, ակվալանգի գյուտարար Ժակ Իվ Կուստոն:
1937 հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը Մոսկվայում գնդակահարվեցին «Տուխաչևսկու գործով» մեղադրվող խորհրդային ռազմական գործիչներ Մ. Տուխաչևսկին, Ի. Յակիրը, Պ. Ուբորևիչը, Ա. Կորկը և այլոք:
1970 Վախճանվեց ռուս քաղաքական գործիչ, ժամանակավոր կառավարության նախագահ Ալեքսանդր Կերենսկին:
1998 Վախճանվեց բանաստեղծ Գևորգ Էմին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply