11 օգոստոս

0

3114 մթա Մայաների տոմարի սկիզբը
2492 մթա Հայոց տոմարով Նավասարդի 1-ը: Տեղի ունեվաց Հայկ Նահապետի և Բելի ճակատամարտը (Խոշաբի ճակատամարտը):
1707 Պրուսիան ու Շվեդիան ձևավորեցին «Հավերժական դաշինքը»:
1763 Սպանվեց Բենգալիայի 1760-63 հակաանգլիական ապստամբության առաջնորդ Գրիգոր Հարությունյան
1767 Անգլիայում վերջին անգամ կատարվեց մարդու ողջակիզում:
1804 Ավստրիան հռչակվեց կայսրություն:
1823 Ծնվեց պատմաբան, աշխարհագետ և բանասեր Մանվել Քաջունին:
1899 Ռուսաստանում ընդունվեցին «Ժամանակավոր կանոններ», որոնց համաձայն ուսանողական շարժման մասնակից երիտասարդները պետք է ծառայեին բանակում:
1902 Անգլիայի Էդուարդ VII թագավորը պետությանը հանձնեց Վիկտորիա թագուհու Օսբորն պալատը:
1906 Անգլիացի Յուջին Լասթը գրանցեց հնչունային ֆիլմի արտոնագիրը:
1909 Առաջին անգամ օվկիանոսային նավը հաղորդեց SOS ազդանշանը:
1946 Ծնվեց աշխարհում ամենից բարձր IQ ունեցող մարդը` Մերիլին վոս Սավանտը:
1949 Խռովեցին ԽՍՀՄ ու Հարավսլավիայի ղեկավարները. Մոսկվայի կարծիքով Հարավսլավիան այլևս դաշնակից չէր:
1950 Ծնվեց Apple Inc. Ընկերության հիումնադիրներից Սթիվ Վոզնյակը:
1963 Ծնվեց ազատամարտիկ Ալեքսանդր Աբրահամյանը:
1969 Բևերլի Հիլզի ակումբներից մեկում Դայանա Ռոսն առաջին անգամ ներկայացրեց «Jackson 5» խմբին. բացառիկ էր 11 ամյա Մայքլի թողած տպավորությունը:
1979 Ավիաաղետի արդյունքում զոհվեցին Տաշքենդի «Պախտակոր» թիմի 17 ֆուտբոլիստներ: Մինսկ թռչելիս ինքնաթիռն հայտնվել էր Լեոնիդ Բրեժնևի ինքնաթիռի համար վտանգավոր գոտում և հրաման էր եղել` խփել:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply