12-ը նոյեմբերի

0

1680 Վախճանվեց իտալացի քանդակագործ ու ճարտարապետ Լորենցո Բերնինին:

1717 Օրֆիերուս անունով հայտնի Յոհան Բեսսլերը ցուցադրեց իր հավերժական շարժիչը:

1817 Ծնվեց Բհայի կրոնի հիմնադիր Հուսեյն Ալի-ի-Նուրին:

1840 Ծնվեց ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը:

1847 Էդինբուրգի համալսարանում (Շոտլանդիա) Ջեյմս Սիմսոնն առաջին անգամ հրապարակավ օգտագործվեց քլորոֆորմը որպես անեստիզատոր:

1866 Ծնվեց չինացի հեղափոխական-դեմոկրատ Սուն Յաթսենը:

1903 Վախճանվեց ֆրանսիացի նկարիչ Ժակոբ Քամիլ Պիսարոն:

1912 Որոնող խումբը Անտարկտիդայում հայտնաբերեց անգլիացի բևեռախույզ Ռոբերտ Սքոթի և իր ընկերների վերջին կայանը:

1918 Հրաժարական տվեց ԱվստրևոՀունգարիայի վերջին կայսր Կարլ I Հաբսբուրգը:  Հռչակվեց Ավստրիայի Գերմանկան Հանրապետությունը:

1929 Ծնվեց դերասանուհի, Մոնակոյի իշխանուհի Գրեյս Քելլին:

1933 Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Հիտլերի նացիստական կուսակցությունը:

1948 Տոկիոյում ավարտվեց պատերազմի ճապոնացի հանցագործների դատավարությունը:

1971 ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը հայտարարեց, թե ամերիկյան բանակը դադարեցնում է ակտիվ ռազմական գործողությունները Վիետնամում և հրահանգեց` դուրս բերել 45 հազարանոց զորքն այնտեղից:

1980 Վախճանվեց այլախոհ գրող Անդրեյ Ամալրիկը:

1999 Ժայթքեց Էկվադորի Թունգուրհուա հրաբուխը:

2009 Վախճանվեց կոնցեպտուալիստ գրող ու նկարիչ Վահրիճ Բախչանյանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply