12 հուլիսի

0

100 մթա. Ծնվեց Հուլիոս Կեսարը:
1536 Վախճանվեց հոլանդացի փիլիսոփա Էրազմ Ռոտերդամցին:
1679 Անգլիայի Կարլոս II արքան իր հրովարտակով երաշխավորեց քաղաքացիների դատական իրավունքները:
1776 Ջեյմս Կուկն սկսեց իր երրորդ ճանապարհորդությունը
1884 Ծնվեց իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլյանին:
1904 Ծնվեց չիլիացի գրող, 1971–ի Նոբելյան դափնեփկիր Պաբլո Ներուդան:
1916 Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական բանակի կողմից առաջին անգամ օգտագործվեց քիմիական զենք` իպրիտը:
1931 Ֆրանսիայում բացվեց հրացանակիր դ՚Արտանյանի արձանը:
1934 Ծնվեց ամերիկացի դաշնակահար Վան Քլայբեռնը:
1938 Վախճանվեց ֆրանսիացի գիտնական, հայագետ Ֆրեդերիկ Մակլերը:
1950 Կոմունիստական Չեխոսլովակիայում ընդունվեց օրենք, որի համաձայն երկրում իշխող կարգերից դժգոհ անձինք պետք է փոխադրվեին և ապրեին աշխատանքային ճամբարներում:
1962 Լոնդոնում տեղի ունեցավ «The Rolling Stones» խմբի առաջին համերգը:
1970 Նորվեգացի ճանապարհորդ Թուր Հեյերդալի պապիրուսե «Ռա 2» նավը 57 օրյա նավարկությունից հետո հասավ Բարբադոս:
1988 Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդը հայտարարեց Ադրբեջանի կազմից Արցախի դուրս գալու մասին:
2007 Վախճանվեց նկարիչ Սարգիս Մուրադյանը:
2009 Առաջին անգամ կինը` Դալիա Գրիբաուսկայտեն, ընտրվեց Լիտվայի նախագահ:
2014 Վախճանվեց ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլախոհ Վալերիա Նովոդվորսկայան:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply