13-ը նոյեմբերի

0

1775 Անկախության պատերազմի ընթացքում Ջորջ Վաշինգտոնի գլխավորած ամերիկյան բանակը գրավեց Մոնրեալը:

1805 Վիեննացի մսագործ Յոհան Լաները ստեղծեց նրբերշիկը:

1850 Ծնվեց անգլիացի գրող Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնը:

1851 Լոնդոնի և Փարիզի միջև սկսեց գործել հեռագրակապը:

1868 Վախճանվեց իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին:

1945 Շարլ դը Գոլն ընտրվեց Ֆրանսիայի ժամանակավոր կառավարության նախագահ:

1956 ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքում սկսվեց ավտոբուսների բոյկոտը, որը շարունակվեց մինչև Գերագույն դատարանի կողմից ռասսայական խտրականությունը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը:

1971 Մարսի ուղեծիր հանվեց առաջին միջմոլորակային ամերիկյան «Մարիներ 9» կայանը:

1980 Ամերիկյան միջմոլորակային «Վոյաջեր 1» կայանը երկիր ուղարկեց Սատուրնի առաջին լուսանկարները:

1989 ԽՍՀՄ-ում մահվան դատավճիռ ենթադրող գործերի համար մտցվեց երդվյալ ատենակալների դատարան:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply