13 հուլիսի

0

1772 Անգլիացի ծովագնաց Ձեյմս Կուկն սկսեց իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն արևմուտքից արևելք:
1790 Ձերբակալվեց ու Պետրոպավլովյան ամրոցում բանտարկվեց «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի հեղինակ Ալեքսանդր Ռադիշչևը:
1793 Շարլոթ Կորդեն սպանեց ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Մարատին:
1841 Ծնվեց ավստրիացի ճարտարապետ Օտտո Վագները, արդի եվրոպական ճարտարապետության հիմնադիրը:
1897 Մարկոնին ստացավ ռադիոյի արտոնագիրը:
1908 Լոնդոնում բացվեցին IV Օլիմպիական խաղերը, որոնց առաջին անգամ մասնակցեցին կանայք:
1930 Ուրուգվայում սկսվեց ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը:
1933 Վախճանվեց գրող Նար-Դոսը:
1936 Ծնվեց բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը:
1942 Ծնվեց ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը:
1947 Փարիզում եվրոպական երկրների ԱԳ նախարարները ընդունեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի ներկայացրած եվրոպայի հետպատերազմյան վերականգնման` ծրագիր: Խորհրդային բլոկի երկրներն ու Ֆինլանդիան հրաժարվեցին այդ ծրագրից:
1951 Վախճանվեց ավստրիացի և ամերիկացի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգը:
1954 Վախճանվեց մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն:
2002 Վախճանվեց կանադահայ լուսանկարիչ Հովսեփ Քարշը:
2007 Ռուսաստանը սառեցրեց իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին Փարիզում 1990-ին կնքած պայմանագրին, որից դուրս եկավ 2015-ին մարտի 11-ին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply