13 օգոստոսի

0

1521 Էռնան Կորտեսը գրավեց ացտեկների Թենոչթիթլան մայրաքաղաքը` ներկայիս Մեխիկոն:
1863 Վախճանվեց ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուան:
1876 Բայրոյթում (Գերմանիա) բացվեց հատուկ նախագծով կառուցված երաժշտական թատրոնը, որը նախատեսված էր Ռիխարդ Վագների գործերը կատարելու համար:
1899 Ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրենը գրանցեց ավտոմատ հեռախոսի արտոնագիրը:
1899 Ծնվեց անգլո-ամերիկացի ռեժիսյոր Ալֆրեդ Հիչքոկը:
1903 Թրքական զորքը ճնշեց Իլինդենի ապստամբությունը:
1905 Նորվեգիայում տեղի ունեցավ Շվեդիայի հետ ունիան խզելու հանրաքվեն:
1907 Նյու Յորքում գործի դրվեց առաջին տաքսին:
1910 Վախճանվեց անգլիացի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլը` Ղրիմի (1853—1856 ) պատերազմի ժամանակ գթության քույրերի ջոկատի կազմակերպիչը:
1912 Վաճանվեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ժյուլ Մասնեն:
1929 Ծնվեց կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը:
1932 Գուլելմո Մարքոնին Հռոմում փորձարկեց իր կարճալիք ռադիոն:
1946 Վախճանվեց անգլիացի ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսը:
1961 Սոցիալիստական ԳԴՀ-ն փակեց Արևելյան ու Արևմտյան Բեռլինների սահմանը:
1984 Վախճանվեց շախմատի աշխարհի 9–րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
1990 ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը ստորագրեց «1920-50-ական թվականների քաղաքական բռնությունների բոլոր զոհերի իրավունքները վերականգնելու մասին» հրամանագիրը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply