14 հուլիսի

0

1789 Ապստամբ փարիզցիները գրավեցին Բաստիլի ամրոցը: Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը
1865 Էդուարդ Ուիմփերի գլխավորած լեռնագրացների անգլո-ֆրանսիական արշավախումբը նվաճեց Ալպերի Մաթրհորն գագաթը (4478մ):
1867 Ալֆրեդ Նոբելը փորձարկեց ստեղծած դինամիտը:
1902 Փլվեց Վենետիկի Սան Մարկո հրապարակի զանգակատունը:
1918 Ծնվեց շվեդ ռեժիսոր, դրամատուրգ Ինգմար Բերգմանը:
1918 Ծնվեց առաջին համակարգիչների ստեղծող ամերիկացի ինժեներ Ջեյ Ֆորեսթերը:
1923 Ծնվեց ամերիկահայ գործարար, ծնծղաների «Sabian»ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը:
1928 Ծնվեց վրացի գրող Նոդար Դումբաձեն:
1934 Ծնվեց դրամատուրգ Ժիրայր Անանյանը:
1968 Վախճանվեց գրող Կոստանտին Պաուստովսկին:
1990 ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը հրամանագիր ստորագրեց «ԽՍՀՄ-ում հեռուստատեսության դեմոկրատացման ու զարգացման մասին»:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply