14 հունիսի

0

Բռնադատվածների հիշատակի օրը Հայաստանում
Կոմունիստական ռեժիմի զոհերի հիշատակի օր Էստոնիայում և Լատվիայում
Սգո և հուսո օր Լիտվայում
1158 Հենրի Առյուծը Իզար գետի ափերին հիմնեց Մյունխեն քաղաքը:
1736 Ծնվեց ֆրանսիացի ֆիզիկոս Շարլ Օգյուսթեն Կուլոնը:
1775 Ստեղծվեց ԱՄՆ-ի բանակը:
1777 Երկրորդ մայրցամաքային կոնգրեսն ընդունեց ԱՄՆ-ի աստղաշերտավոր դրոշը: ԱՄՆը տոնում է Դրոշի օր:
1825 Վախճանվեց Վաշինգտոնի հատակագծի հեղինակ, ֆրանսիացի ճարտարապետ Պիեր լե Էնֆանը:
1859 Չեչնիան բռնակցվեց Ռուսաստանին:
1900 Հավայան կղզիները հայտարարվեցին ԱՄՆ-ի տարածք:
1920 Վախճանվեց գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, պատմաբան և քաղաքական տնտեսագետ Մաքս Վեբերը:
1927 Վախճանվեց անգլիացի հումորիստ գրող Ջերոմ Կլապկա Ջերոմը:
1928 Ծնվեց Էռնեստո Չե Գեւարան:
1936 Վախճանվեց անգլիացի գրող Գիլբերտ Կիտ Չեսթերտոնը:
1939 ԽՍՀՄ-ում հայտարարվեց գենետիկայի և մարքսիզմի հակամարտության մասին:
1941 Հունիսի 13-լույս 14-ի գիշերը սկսվեց ԽՍՀՄ կազմում նոր ընդգրկված Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի բնակիչների զանգվածային աքսորը Սիբիր:
1949 հունիսի լույս 14-ի գիշերը Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասից շուրջ 15 հազար հայեր աքսորվեցին Ալթայ:
1951 Վաշինգտոնում վաճառքի հանվեց առաջին` «UNIVAC 1» համակարգիչը:
1963 Չինաստանը հրաժարվեց ԽՍՀՄ-ին ճանաչել որպես միջազգային կոմունիստական շարժման ղեկավար ուժ:
1967 Չինաստանը փորձարկեց իր առաջին ջրածնային ռումբը
1985 Լյուքսեմբուրգի Շենգեն քաղաքում ստորագրվեց Շենգենյան համաձայնությունը
1986 Վախճանվեց արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը:
1994 Վախճանվեց ամերիկացի կինո կոմպոզիտոր և դիրիժյոր Հենրի Մանչինին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply