15 հուլիսի

0

1099 Խաչակիրները գրավեցին Երուսաղեմը:
1525 Բրանդենբուրգի կուրֆյուրստը գալիք «մեծ ջրհեղեղից» սարսափած պալատականների հետ խուճապահար փախավ Բեռլինից:
1606 Ծնվեց հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտը:
1776 Միլանում բացվեց «Լա Սկալա» թատրոնը:
1795 «Մարսելյոզը» պաշտոնապես դարձավ Ֆրանսիայի օրհներգը
1826 Ռուսաստանի ՆԳ մինիստրությանն առընթեր «Հատուկ գրասենյակը» վերափոխվեց-դարձավ Նորին կայսերական մեծության անձնական գրասենյակի III բաժանմունք:
1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոպանյանը:
1904 Վախճանվեց Անտոն Չեխովը:
1909 Ծնվեց արձակագիր, թարգմանիչ Վալտեր Արամյանը:
1916 Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում Ուիլյամ Բոինգը հիմնադրեց ավիաարդյունաբերական ընկերություն` ապագա Boeing ընկերությունը
1930 ԽՍՀՄ-ում մտցվեց մսի քարտային վաճառք:
1959 ԱՄՆ-ում էկրան բարձրացավ Բիլի Ուայլդերի` «Ջազում միայն աղջիկներ են» վերնագրով հայտնի «Ոմանք շատ տաք են սիրում» («Some Like It Hot») ֆիլմը:
1975 Սկսվեց խորհրդա-ամերիկյան տիեզերական «Սոյուզ-Ապոլոն» գիտափորձը:
1990 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը Լեռնային Ղարաբաղում մտցրեց արտակարգ դրությունը:
1997 Սպանվեց իտալացի մոդելյոր Ջանի Վերսաչեն:
2006 Հիմնադրվում է «Թվիթեր» միկրոբլոգային ծառայությունը
2009 «Caspian Airlines» ընկերության Տու-154 օդանավը Երևան թռչելիս Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց 16 րոպե անց վթարվեց, զոհվեցին օդանավում գտնվող բոլոր 168 ուղևորներն ու անձնակազմի անդամները:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply