15 հունիսի

0

1215 Անգլիայի Հովհան Անհողին թագավորն ստորագրեց Ազատությունների մեծ խարտիան:
1389 Կոսովոյի ճակատամարտում սերբական բանակը պարտություն կրեց թրքականից: Զոհվեց սերբերի առաջնորդ իշխան Լազարը, իսկ Միլոշ Օբրենովիչն սպանեց թրքական սուլթան Մուրադ I-ին:
1616 Կանադայում բացվեց հնդկացիների համար նախատեսված առաջին դպրոցը:
1752 Բենջամին Ֆրանկլինը օդապարուկի միջոցով բացահայտեց կայծակի էլեկտրական բնույթը:
1843 Ծնվեց նորվեգացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Էդվարդ Գրիգը
1889 Վախճանվեց ռումինացի բանաստեղծ Միխայ Էմինեսկուն:
1899 Ծնվեց նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը:
1911 ԱՄՆ-ում հիմնադրվեց «Computing-Tabulating-Recording Company» ընկերությունը` այսօրվա IBM-ը:
1918 Օսմանյան Թուրքիան իրականացրեց եզդիների գենոցիդը:
1920 Ծնվեց իտալացի դերասան ու ռեժիսյոր Ալբերտո Սորդին:
1935 Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»։
1945 Անգլիայում լուծարվեց 9.5 տարի գոյություն ունեցած ռազմական խորհրդարանը:
1946 Ծնվեց հույն երգիչ Դեմիս Ռուսոսը:
1954 Ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն։
1956 Տեղի ունեցավ Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի առաջին հանդիպումը:
1985 Էրմիտաժում ծծբական թթու լցրին Ռեմբրանդտի «Դանայան» կտավի վրա:
1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին և այդ հարցով դիմեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին:
1996 Վախճանվեց ամերիկացի ջազային երգչուհի Էլլա Ֆիտցջերալդը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply