16 VIII

0

980 Ծնվեց պարսիկ փիլիսոփա, գրող, բժիշկ ու երաժիշտ Իբն Սինան (Ավիցենան):
1788 Ֆրանսիայի ֆինանսների նախարար Լ.դե Բրիենին պետությունը սնանկ հայտարարեց:
1857 Կանադայում վերացվեց պարտքերի պատճառով ազատազրկումը:
1888 Ծնվեց բրիտանացի հետախույզ, զինվորական և ճանապարհորդ Լոուրենս Արաբացին:
1896 Քլոնդայքում (Կանադա, Յուքոն) հայտնաբերվեց ոսկու հանքավայր:
1928 Ծնվեց հայ լուսանկարիչ Արա Գյուլերը:
1934 Ծնվեց ֆրանսիացի դերասան Պյեր Ռիշարը:
1949 Վախճանվեց ամերիկացի գրող Մարգարետ Միտչելը:
1950 Ծնվեց երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:
1956 ԽՍՀՄ-ում ընդունվեց խոպանի յուրացման մասին որոշումը:
1958 Ծնվեց ամերիկացի երգչուհի, դերասանուհի և ռեժիսոր Մադոննան:
1960 Կիպրոսն հռչակվեց անկախ պետություն:
1962 Փիթ Բեսթն հեռացվեց «Բիթլզից». նրան փոխարինեց Ռինգո Սթարը:
1977 Վախճանվեց ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլին:
1987 Վախճանվեց դերասան և երգիչ Անդրեյ Միրոնովը:
2011 Վախճանվեց բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply