17 հուլիսի

0

մ.թ.ա. 709 Չինացի Չու Ֆուն առաջին անգամ նկարագրեց Արեգակի լրիվ խավարումը:

1775 ԱՄՆ-ում բացվեց աշխարհում առաջին զինվորական հոսպիտալը:

1796 Ծնվեց ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Քամիլ Քորոն:

1901 Ծնվեց գրող, ստալինյան բռնությունների զոհ Բրունո Յասենսկին:

1918 Եկատերինբուրգում, Իպատևի տան նկուղում բոլշևիկները գնդակահարեցին Նիկոլայ II ցարին ու իր ընտանիքին:

1936 Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը:

1939 Պրոֆեսիոնալ հեղափոխական և դիվանագետ Ֆյոդր Ռասկոլնիկովը (Իլյինը) ԽՍՀՄ-ում հայտարարվեց օրենքից դուրս: Նա դրան պատասխանեց Ստալինին ուղղված բաց նամակով:

1954 Ծնվեց գերմանացի քաղաքական գործիչ, գործող կանցլեր Անգելա Մերկելը:

1962 Ամերիկացի օդաչու Ռոբերտ Ուայթը X-15 ինքնաթիռով հաղթահարեց Տիեզերքի սահմանը` 50 մղոն:

1975 Վախճանվեց վրացի գրող Կոնստանտին Գամսախուրդիան:

1975 Տեղի ունեցավ «Սոյուզ» (ԽՍՀՄ) և «Ապոլոն» (ԱՄՆ) տիեզերանավերի կցումը:

2014 Ամստերդամ-Կուալա Լումպուր Մ17 չվերթի «Բոինգ 777» մարդատար ինքնաթիռը կործանվեց Ռուսաստանի զինուժի կողմից:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply