2 նոյեմբերի

0

1755 Ծնվեց ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան:
1885 Հյուսիսային և Հարավային Դաքոթաները դառնում են ԱՄՆ-ի 39-րդ և 40-րդ նահանգները
1914 Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը:
1936 BBC-ն սկսեց իր առաջին հեռուստահաղորդումները:
1943 Կարաչայների յոթանասուն հազարանոց բնակչությունը տեղահանվեց ու աքսորվեց Սիբիր և Միջին Ասիայի հանրապետություններ:
1950 Վախճանվեց իռլանդացի գրող, 1925թ. Նոբելյան դափնեկիր Ջորջ Բեռնարդ Շոուն:
1956՝ Հունգարիայի կառավարությունը հայտարարեց Վարշավայի պակտից դուրս գալու մասին և դիմեց ՄԱԿին ու արևմտյան պետություններին` օգնելու սովետական զորքերի ներխուժման դեմ: Մոսկվան օգտվեց վետոյի իր իրավունքին և արգելփակեց Հունգարիայի հարցը:
1960 Երդվյալ Ատենակալների բրիտանական դատարանը որոշում ընդունեց, որ Դևիդ Լոուրենսի «Լեդի Չաթըրլեյի սիրեկանը» վեպը անպարկեշտ չի:
1965 Ալբանիայի դիկտատոր Էնվեր Խոջան հայտարարեց Չինաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելու և Խորհրդային Միության հետ կապերը խզելու մասին:
1975 Վախճանվեց իտալացի կինոռեժիսյոր Պյեր Պաոլո Պազոլինին:
1994 Պակիստանի հյուսիսում սկսվեց ապստամություն երկիրը իսլամական պետություն հռչակելու դեմ:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply